o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ումի՞ց վերցնենք օրինակ, դասալիքների՞ց, որոնք բանակում չեն ծառայել». Լիա Ավետիսյան (Տեսանյութ)

12.03.2019 11:18
«Ումի՞ց վերցնենք օրինակ, դասալիքների՞ց, որոնք բանակում չեն ծառայել». Լիա Ավետիսյան (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ ասաց, որ «բոլորն ունեն շանս` նոր արժեքներին եւ համակարգին ինտեգրվելու եւ այդ արժեքները որդեգրելու, բայց նախահեղափոխական արժեքները, հարաբերությունները շանս չունեն վերակենդանանալու»: ԱՄՆ նախագահի խորհրդական Ջ. Բոլթոնն էլ հորդորում էր ձերբազատվել «պատմական կաղապարներից»: Թե որո՞նք են, այսպես ասած, հետհեղափոխական արժեքները, որոնց պետք է ինտեգրվել, «Իրավունքը» պարզեց գրող, հրապարակախոս, «Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ տեսակետը:

– Չկան, դրանք արժեք չեն: Հայ կինը պետք է լինի պահպանող, մենք երբ պահածո ենք պատրաստում, վատ մթերքից չենք սարքում, այլ պտուղներից ընտրում ենք լավագույնները, որ չբորբոսնի, առողջությանը, բացի լավից, ոչ մի բան չտա: Հետեւաբար, ինչ որ պահպանել ենք մեր անծայրածիր պատմության ընթացքում, ուրեմն` լավն էր: Վատը մաղվել, գնացել է: Ինչ վերաբերում է «հետհեղափոխական» արժեքներին, մենք ոչ մի լավ բան, ցավոք, ձեռք չբերեցինք: Իհարկե, նախորդ իշխանությունը շատ էր կաղապարված, այլեւս ունակ չէր լսելու եւ տեսնելու մարդկանց, բայց սրանք եկան` ի՞նչ անեն, որ Աննա Հակոբյանը (Ն. Փաշինյանի տիկինը, - հեղինակ) Բելգիայից, Շվեյցարիայից դուրս չգա՞: Ո՞ր արժեքների մասին է խոսքը: Հիմա եկել է իշխանության մի մարդ, որը նույնիսկ ԶԱԳՍ չի գնացել կնոջ հետ, եկեղեցի չի մտել` ամուսնանալու համար, իր երեխաներին էլ երեւի որդեգրել է, քանի որ ԶԱԳՍ-ով չի ամուսնացել: Եվ նա ասում է` ինչ որ անցել է, վատն է, հիմա ումի՞ց օրինակ վերցնենք: Այդ դասալիքների՞ց օրինակ վերցնենք, որոնք բանակում չեն ծառայել, բայց նախարար են դարձել: Չէ՞ որ ամեն իշխանություն պետք է օրինակ ծառայի, պետք է ասենք` բալիկ ջան, լավ սովորիր, որ այս ձյաձյայի պես նախարար դառնաս, բայց իրենք տեսնում են, որ կարելի է արեւելագիտության ֆակուլտետն ավարտել` լեզուների զրո գիտելիքով, եւ դառնալ նախարար կամ բանակում չծառայել եւ դառնալ նախարար, խուլիգանություն անել եւ մնալ նախարար: Սա հակամանկավարժական դասընթաց է, եւ կարծում եմ` երկար չի տեւի, որովհետեւ չի կարող երկար տեւել: Եթե այս ջահելներն իրենց կյանքում հավաբուն սարքած չկան, այս հսկայական տնտեսությունը` այն էլ այդքան մասնատված, խեղճ վիճակում գտնվող, չեն կարող ղեկավարել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք ստորեւ.

https://www.youtube.com/watch?v=6ay_DNDnHqE

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА