o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրավունք» թերթի ընթերցողների քվեարկությամբ 2018 թվականի ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ է ճանաչվել Մուշեղ Միրիջանյանը

16.01.2019 16:54
«Իրավունք» թերթի ընթերցողների քվեարկությամբ 2018 թվականի ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ է ճանաչվել Մուշեղ Միրիջանյանը

«Իրավունք» թերթը շարունակելով իր լավագույն ավանդույթները` այս տարի եւս հաշվի առնելով բազմաթիվ ընթերցողների կարծիքները, ամփոփելով նախորդ` 2018թվականը, ստացել է բազում զանգեր խմբագրություն եւ ընտրել է տարվա ընթացքում իրենց գործունեությամբ, տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույն մասնագետներին: Եվ այսպես, «Իրավունք» թերթի բազմաթիվ ընթերցողների քվեարկությամբ 2018թվականի ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԺԻՇԿ է ճանաչվել ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ , բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ռուսաստանի ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ ՄՈՒՇԵՂ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԸ:

Պատվոգիրը հանձնելու համար պրոֆեսորին հյուրընկալել էինք «Ազդակ» լրագրողական ակումբում: Եվ օգտվելով առիթից պարոն Միրիջանյանից փորձեցինք հետաքրքրվել ՀՀ-ում վիրաբուժության միտումների ու առկա խնդիրների մասին, ով նախ նկատեց.

- Ոլորտի խնդիրները շատ են, որոնք առաջին հերթին պայմանավորված են նրանով, որ մենք հետ ենք մնում արտասահմանյան զարգացած երկրների վիրաբուժական ծառայություններից: Ընդ որում մենք հետ ենք մնում ոչ թե մասնագետների մասնագիտական, գիտական պատրաստվածության առումով, այլ տեխնիկական հագեցվածությամբ եւ նորագույն տեխնիկաների ներդրմամբ: Մասնավորապես, ոչ ինվազիվ` այսինքն քիչ վնաս հասցվող մանր մուտքերով միջամտություների մասին է խոսքը: Ես, որպես, հայկական վիրաբուժական ասոցացիայի նախագահ գտնում եմ, որ մեր վիրաբուժության զարգացումը պետք է գնա տեխնիկակական ժամանակից հագեցվածությամբ: Մենք ունենք լավ երիտասարդ վիրաբուժներ, ովքեր նորագույն տեխնիկակայի ներդրումների արդյունքում էլ ավելի կզարգացնեն վիրաբուժությունը Հայաստանում: Մեր բժիշկները ոչնչով չեն զիջում դրսի բժշիկներին:

-Պարոն Միրիջանյան, հայտնի է, որ ՀՀ-ում տեխնիկական միջոցների ներդրումով վիրահատությունները շատ ավելի թանկ են, քան սովորական վիրահատությունները: Կարծիք կա, որ դա է պատճառը, որ ՀՀ-ում շատ չեն օգտվում լաբարասկոպիկ միջամտություններից այդպես է՞:

- Բժշկությունը տեխնիկական միջոցներով չի թանկանում, եթե ճիշտ քաղաքականություն վարվի ոչինչ էլ չի թանկանա: Հետո մի մոռացեք, որ լաբարասկոպիկ վիրաբուժությունը եւս այսօր իրականացվում է նաեւ պետպատվերով: Այսինքն համապատասխան, ճիշտ քաղաքականություն մշակելու դեպքում անապահով մարդիկ եւս կարող են օգտվել լաբարասկոպիկ միջամտություններից:

- Կա՞ն վիրահատություններ, որոնք առհասարակ չեն իրականացվում ՀՀ-ում:

- Գրեթե չկան, Հայաստանի Հանրապետությունում բացակայում է միայն տրանսլյումինալ դրենավորման տեխնիկայով իրականացվող վիրահատությունները, կան նաեւ էնդոսկոպիկ տարբեր միջամտություններ, որոնք մեզ մոտ ոչ թե չեն արվում, այլ քիչ են արվում, որովհետեւ դեռ փորձը չունեն: 

Տեսանյութը ավելի ուշ կներկայացնենք

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА