o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոնստանտին Օրբելյանը ճանաչվել է լավագույն գեղարվեստական ղեկավար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

16.03.2020 10:41
Կոնստանտին Օրբելյանը ճանաչվել է լավագույն գեղարվեստական ղեկավար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Իրավունք» թերթի ընդունված լավագույն ավանդույթների համաձայն, թերթի խմբագրական խորհուրդը, ողջ 2019 թվականի ընթացքում, իր դիտակետում է պահել մշակույթի ոլորտի գործիչների աշխատանքն ու հաշվի առնելով ընթերցողների կարծիքները, ընտրել է լավագույններին եւ վատագույններին: Լավագույնների ցանկում է նաեւ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԸ`  տարվա լավագույն գեղարվեստական ղեկավար ճանաչվելու, հայ օպերային արվեստը զարգացնելու եւ միջազգային հարթակներում ներկայացնելու համար:

Լավագույնի պատվոգիրն «Իրավունքը» Կ. Օրբելյանին հանձնեց օպերային թատրոնի հյուրընկալ հարկի տակ:

«Հաճելի է, երբ աշխատանքդ գնահատվում է ոչ միայն հանության այլ `լրատվամիջոցի կողմից»,- պատվոգիրը ստանալուն պես ասաց Կ. Օրբելյանը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում հետեւյալ հղումով` https://www.youtube.com/watch?v=i0Ow4afHd0g

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА