o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ովքեր են 2019-ի լավագույններն ու վատագույնները մշակութային ոլորտում

11.03.2020 12:27
Ովքեր են 2019-ի լավագույններն ու վատագույնները մշակութային ոլորտում

«Իրավունք» թերթը, շարունակելով  իր լավագույն ավանդույթները, այս տարի եւս, հաշվի առնելով նաեւ ընթերցողների կարծիքները` ամփոփել է անցնող` 2019 թվականը,  եւ ներկայացնում է տարվա ընթացքում իրենց գործունեությամբ, մշակույթի տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույն գործիչներին:

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Եվ այսպես, տարվա ընթացքում թանգարանային ակտիվ գործունեության, ֆոնդերի համալրման եւ հայ մեծերի թանգարանային նմուշները հանրայնացնելու եւ տարածելու համար» «Իրավունք» թերթի կողմից» 2019 թվականի ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԱՆԳԱՐԱՆ է ճանաչվել ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ:

 

- Տարվա ընթացքում հայ կամպոզիտորական արվեստը երիտասարդացնելու, ինչպես նաեւ ծավալած ակտիվ գործունեության համար, Տարվա ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ է ճանաչվել ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԵՎ ԵՐԱԺՇՏԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ:

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

- Հեռուստատեսության ոլորտում 20 տարվա հոբելյանական գործունեության, ինչպես նաեւ տարվա ընթացքում տարբեր նախագծերով հաղորդավարական ակտիվ գործունեություն ծավալելու համար տարվա ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՂՈՐԴԱՎԱՐ է  ճանաչվել հեռուստահաղորդավար, դերասան ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ:

 

ԵՐԳԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

- Երգարվեստի բնագավառում 30 տարի մատուցած ծառայության, հայ ժողովրդական մաքրամաքուր երգը հանրայնացնելու եւ տարածելու, ինչպես նաեւ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս հայ ժողովրդի հայրենասիրական ոգին իր կատարումներով բարձրացնելու համար «Իրավունք» թերթի կողմից տարվա ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԳԻՉ է համարվել ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` ՄՐՐՈՆ:

 

- Հայ ավանդական, ազգագրական երգի ու մշակույթի պահպանման, տարածման, ինչպես նաեւ հիմնադրման 45-ամյակի առթիվ, տարվա լավագույն խումբ է ճանաչվել «ԱԿՈՒՆՔ» ազգագրական համույթը:

 

- Հայ Ազգային պարը տարածելու, տարիներ շարունակ ազգագրական պարի միջոցով մարդկանց մեջ հայ լինելու հպարտությունը վերադարձնելու համար, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՐԻ ԽՈՒՄԲ է համարվել «ԿԱՐԻՆ» ավանդական երգի-պարի խումբը:

 

- Ծննդյան 75-ամյակի, Հայաստանում ջազային արվեստի հիմնադրման, ինչպես նաեւ ոլորտում ներդրած զգալի ավանդի համար «Իրավունքի» կողմից տարվա ԼԱՎԱԳՈՒՅՆ ՋԱԶ ԵՐԱԺԻՇՏ է համարվել ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ ԼԵՎՈՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ:

 

ԳՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 Տարվա ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐՈՂ է ճանաչվել բանաստեղծ, հասարակական գործիչ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ` «Ռեքվիեմ» պոեմի լույսընծայման եւ ծննդյան 80-ամյակի առթիվ:

 

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՈԼՈՐՏ

- Հայ օպերային արվեստը զարգացնելու եւ միջազգային հարթակներում ներկայացնելու համար, «Իրավունք» թերթի կողմից տարվա ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ է ճանաչվել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԸ:

 

- Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում «Թակարդ Ստալինի համար» ներկայացման բեմադրության համար ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԵՄԱԴՐԻՉ է ճանաչվել Արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հ. Պարոնյանի անվան պետական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ:

 

- 2019 թվականի ընթացքում աննախադեպ առաջնախաղերի քանակի, եւ ակտիվ գործունեության համար Տարվա ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԱՏՐՈՆ է համարվել ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ:

 

- 2019 թվականի ընթացքում թատրոնի եւ կինոյի ոլորտում ակտիվ գործունեության համար տարվա ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆ է ճանաչվել ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ:

 

 Տարվա ընթացքում մտավորականին վայել ազգային կեցվածք դրսեւորելու համար ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ է ճանաչվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԸ:

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ

 

1. Տարվա ՎԱՏԱԳՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒմ է ճանաչվել «ՀՈՒԶԱՆՔ ՈՒ  ԶԱՆԳը», որը հանրությանը փորձում էին ներկայացնել իբրեւ ֆուտուրիստական ներկայացում եւ արժանացավ հանրային խիստ քննադատության:

2. Հակամշակութային գործունեության համար, ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՏԱՐՎԱ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԻՉ է համարվել ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար, ապա նաեւ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԸ:

3. Տարվա  ՎԱՏԱԳՈՒՅՆ ՀԱՂՈՐԴԱՎԱՐ է ճանաչվել ՀԱՄԼԵՏ ՂՈՒՇՉՅԱՆԸ` ապազգային հաղորդումներ անցկացնելու եւ բաց խոսքի անվան տակ ատելություն քարոզելու համար:

4. Տարվա ՎԱՏԱԳՈՒՅՆ ՌԵԺԻՍՈՐ է ճանաչվել ԻՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ` սեռափոխված Մել Դալուզյանի մասին պատմող «Մել» լիամետրաժ ֆիլմի նկարահանման համար:

5. Տարվա ՎԱՏԱԳՈՒՅՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ է համարվել ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ նախարարությունը հակամշակութային քաղաքականության, ապազգային գործունեության համար:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА