o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրավունքը» շատ հաճախ ստանձնել է առաջամարտիկի պատվաբեր, սակայն դժվարություններով լի դերը»

16.10.2019 16:56
«Իրավունքը» շատ հաճախ ստանձնել է առաջամարտիկի պատվաբեր, սակայն դժվարություններով լի դերը»

 Արցախյան ազգային-ազատագրական պայքարի վերելքի փուլում, դեռեւս Հայաստանի անկախության հռչակումից առաջ իր պատմական առաքելությունը սկսած, «Իրավունք» թերթը 30 տարեկան է: Վաստակած եւ նշանակալի տարեդարձ թերթի հիմնադիրների, բոլոր այն նվիրյալների համար, որոնք տարիների ընթացքում իրենց ներդրումն են ունեցել թերթի կայացման եւ զարգացման, տարածման գործում: Հրատարակման առաջին իսկ օրերից հայաստանյան լրագրական դաշտում թերթը մշտապես իր ուրույն տեղն է ունեցել, հավատարիմ իր ընթերցողին եւ համակիրներին, ունի նաեւ այսօր, վստահ եմ` նաեւ ապագայում: Հանդես գալով որպես ՍԻՄ կուսակցության գաղափարական, քարոզչական լրատվամիջոց` «Իրավունքը» շատ հաճախ ստանձնել է առաջամարտիկի պատվաբեր, սակայն դժվարություններով լի դերը: Թերթը մշտապես կանգնած է մեր պետության եւ ժողովրդի ազգային արժեքների, հայոց քրիստոնեական հավատքի, մշակույթի, հայ ավանդական ընտանիքի պահպանման եւ քարոզման դիրքերի վրա, անզիջում եւ վճռական է, երբ դրանք փորձում են վարկաբեկել եւ նսեմացնել: Ողջունելի է նաեւ, որ «Իրավունքը» անշեղորեն կանգնած է Արցախի` Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորման, Հայոց զինուժի հզորացման, հայ-ռուսական եղբայրական եւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման, իմ կարծիքով, միակ ճիշտ եւ դեպի անվտանգ ու հուսալի ապագա տանող ուղու վրա: «Իրավունքի» հարգելի աշխատակիցներ, ընդունեք շնորհավորանքներս վաստակած տարեդարձի առթիվ, մաղթում եմ Ձեզ անձնական երջանկություն, բարեկեցություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ, իսկ թերթին` անխափան թողարկում եւ կանաչ ճանապարհ դեպի գալիք տասնամյակները:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր 

ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА