o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրավունքը» ազգապահպան եւ պետականաշեն թերթ է

16.10.2019 16:55
«Իրավունքը» ազգապահպան եւ պետականաշեն թերթ է

Երբ Հայաստանն անկախացավ, մեկը մյուսի հետեւից շատ թերթեր լույս տեսան, բայց հետո վերացան, իսկ «Իրավունքը» մինչեւ հիմա` արդեն շուրջ 30 տարի է կա: Թերթի էջերում մի քանի անգամ հարցազրույց եմ ունեցել եւ պետք է ասեմ, որ «Իրավունքը» ազգապահպան եւ պետականաշեն թերթ է, որի նպատակը Հայաստանի Հանրապետության պահպանությունն է, ոչ թե քանդելը: Ճիշտ է, թերթում շատ սուր ծաղրանկարներ են տեղ գտնում, բայց տեղին են դրանք եւ նաեւ օգնելու համար են արվում: Նույնիսկ Հայրենական պատերազմի ժամանակ ունեինք շատ հզոր ծաղրանկարիչներ, որոնք ծաղրում էին ոչ միայն Հիտլերին, այլեւ այն գեներալներին, որոնք չէին կարողանում կառավարել: Եվ նրանց ոչ միայն ծաղրում էին, այլ ցույց էին տալիս, թե ինչպես դուրս գալ այդ իրավիճակից: Այդպիսին է նաեւ «Իրավունքը»: Շնորհավորում եմ թերթին` 30-ամյակի կապակցությամբ եւ ցանկանում եմ խմբագրության աշխատակիցներին քաջառողջություն, իսկ թերթին` բարգավաճում:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գլխավոր մասնագետ, պ.գ.դ., պրոֆեսոր

ԿԼԻՄԵՆՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА