o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրավունք» թերթը միշտ եղել է ազատ մամուլ»

16.10.2019 16:54
«Իրավունք» թերթը միշտ եղել է ազատ մամուլ»

Նախեւառաջ, ուզում եմ բոլորիս` մեր ժողովրդին շնորհավորել թերթի 30-ամյակի առթիվ, որովհետեւ «Իրավունքն» այն եզակի թերթերից է, որը բավականին մեծ ժամանակահատված տպագրվում է: «Իրավունքի» ակունքները գալիս են դեռ այն ժամանակներից, երբ հայ ժողովուրդն իրապես պայքարում էր իր անկախության համար, եւ թերթը բավականին մեծ ազդեցություն ուներ ու օգնում էր այդ հաղթանակը կերտել: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր ժողովրդին եւ ցանկանում եմ, որ թերթը միշտ տպագրվի եւ հասարակության մեջ պահի իր բարձր հեղինակությունը: Սա այն եզակի թերթերից է, որ ունի իր ուրույն գիծը եւ, իսկապես, կարող է համարվել ազատ մամուլ` ի տարբերություն շատ լրատվական միջոցների, որոնք ուղղորդված են: «Իրավունք» թերթը միշտ եղել է ազատ մամուլ եւ իր էջերում ավելի շատ տեղ է տրամադրել այն մարդկանց, ովքեր ուզեցել են ինչ-որ բան ասել: «Իրավունք»-ում հնչեցված մտքերը տարբերվում են ներկայիս իշխանական ղեկավար մարմինների տեսակետներից, եւ այդ առումով շատ կարեւոր աշխատանք է կատարում նաեւ այսօր: Ցանկանում եմ ձեզ հաջող աշխատանք եւ, ինչպես ասում են` շատ տպաքանակ:

«Համերաշխություն» կուսակցության նախագահ

ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА