Փոխարժեք: $ , ,
Բաքուն հաստատել է Սահակյանին, Ղուկասյանին ու Իշխանյանին ձերբակալելու մասին տեղեկությունը. դատարանը որոշում կկայացնի առաջիկա ժամերին Ընդդիմությունը հրաժարվե՞լ է Սաֆարովին արդարացրած Հունգարիայի բարեկամական խմբի մաս կազմել Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Հայտնի է ինքնությունը Հայը սրբազան պարտք ունի՝ պիտի՛ պայքարի. Արփինե Սարիբեկյան Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն առևանգվել է․ նա տեղափոխվում է Բաքու ԱՄՆ-ն կարո՞ղ է երկար ժամանակով ամրապնդվել Հայաստանում «Խաղաղության պայմանագիրը» դառնում է պահի միակ ռեալ սցենարը Չարեքտարի վանքն ադրբեջանական վանդալիզմի թիրախ «Ղարաբաղյան աղետը» կկործանի ՞ Հայաստանը. Աղվան Պողոսյան ԼՂ պետնախարարը, ՆԳ նախարարը և ԱԱԾ պետը Հայաստանում են

«Ինքս ինձ չէի ների». թռիչք վարչապետի սելֆիի վրայով

Արխիվ 16-20

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում օրերս կայացավ ,Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման առաջնախաղը: Այն պատմում է, թե ինչպես է բանտից խուսափելու համար Ռենդլ Պատրիկ Մաքմերֆին ձեւացնում իրեն խելագար եւ հայտնվում հոգեբուժարանում: Նրան զարմացնում է այն, թե ինչու են հիվանդները համակերպվում այստեղ տիրող կարգերի հետ, ավելին` շատերը իրենց կամքով են եկել հիվանդանոց` արտաքին աշխարհից փախչելու համար: Մաքմերֆին սկսում է ապստամբել` ընդվզում է հոգեբուժարանի գլխավոր բուժքրոջ` Ռեթչեդի սահմանած կանոնների դեմ եւ որոշում է հեղափոխություն անել հիվանդների կյանքում: Ներկայացման դերակատարների թվում էր նաեւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ, ում հետ էլ զրուցեց «Իրավունքը»:

«ՉՆԱՅԱԾ ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐԻՆ, ԹԵ ԻՆՁ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ ԹԱՏՐՈՆԻՑ, ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ»

Անահիտ, թվում էր, թե Ձեզ մոտ ստեղծագործական դադար է, բայց հանդիսատեսը կրկին Ձեզ տեսավ բեմում: Ի՞նչ կարող եք ասել նոր ներկայացման մեջ Ձեր կերտած կերպարի մասին:

- Ստեղծագործական դադար իմ կյանքում կլինի այն ժամանակ, երբ ինքս դադարեմ ապրել: Այո՛, ես չեմ նկարահանվում, բայց թատրոնում շարունակում եմ աշխատել, ստեղծագործել, չնայած բամբասանքներին, թե ինձ հեռացրել են թատրոնից: «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը Մայր թատրոնի վերջին շրջանի մեծ ձեռքբերումներից մեկն էր, իսկ կերպարս` չնայած նրան, որ փոքր էր, բայց լի կերպար էր, մեծ ասելիքով: Մարդ, ով մի քանի րոպեում գնաց ինքնամաքրման, գտավ իր կյանքի գույնը ու առաջին անգամ բարձրաձայնեց այն թանկ երազանքի մասին, որի մասին վախենում էր նույնիսկ ինքն իրեն խոստովանել:

- «Թռիչք կկվի բնի վրայով...» ներկայացումը պատմում է մի հոգեբուժարանի մասին, որտեղ հայտնվել են տարբեր մարդիկ` փախչելով իրականությունից: Այս ամենը Ձեզ չի՞ հիշեցնում մեր իրականությունը, եւ ի՞նչ զուգահեռներ եք տեսնում:

- Այո, ներկայացումը հոգեբուժարանի մասին է, ներկայացման հերոսը ռեժիմի ու հիվանդ հասարակության դեմ պայքարող մարդն է: Ես Մակմերֆիի կերպարում գտա ինձ, եղբորս եւ այն անհատներին, որոնք այսօր պայքարում են հիվանդ բարքերի ու հիվանդ հասարակության դեմ: Իհարկե, ներկայացումը մերօրյա ասելիք ունի, ներկայացումը բեմադրվեց ճիշտ պահին եւ ճիշտ տեղում:

«ԵՍ ՀԵՌԱՑԱ ԲԵՄԻՑ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՆԱ ՈՐՈՇԵՑ ՍԵԼՖԻ ԱՆԵԼ»

Ի դեպ, ներկայացման առաջնախաղին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ավարտին բարձրացավ բեմ եւ, սովորության համաձայն, սելֆի արեց թատրոնի ողջ անձնակազմի հետ: Նկատեցինք, որ Դուք այդ սելֆիում չկայիք, ինչո՞ւ:

- Շատ ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ներկա էր եւ դիտեց ներկայացումը: Թատրոնը մեծ ուժ ունի, գուցե նա ներկայացումից դասեր քաղա՞ծ լինի, գուցե իր մեջ ինչ-որ բաներ փոխվե՞ն` տեսնելով իր ու իր ստեղծած իրավիճակը կողքից: Իսկ ինչ վերաբերում է սելֆիին, այո՛, ես հեռացա բեմից այն ժամանակ, երբ նա որոշեց սելֆի անել: Քանիցս նշել եմ, որ պրինցիպյալ մարդ եմ, ու դա դեմ էր իմ սկզբունքին, ես չէի կարող կանգնել, կեղծել, ժպտալ, հետո ինքս ինձ չէի ների: Չնայած, որ դերասանի պարտականությունն է նկարվել այն հանդիսատեսի հետ, ով ներկայացումից հետո խնդրում է նկարվել:

- Դուք խոստացել եք, որ սա կլինի Ձեր վերջին առաջնախաղը` առանց Ձեր եղբոր` Նարեկ Մութաֆյանի ներկայության: Սա ե՛ւ դրական, ե՛ւ բացասական ընկալվեց: Նշանակում է, որ նա շուտով ազատության մե՞ջ կլինի, թե՞ Դուք այլեւս նոր ներկայացում չեք խաղալու, քանի դեռ նա ազատության մեջ չէ:

- Նարեկը իմ լավագույն հանդիսատեսն է եւ լավագույն քննադատը, իհարկե, հորիցս հետո: Դժվար էր առանց իր կարծիքը լսելու խաղալ, իհարկե, շարունակելու եմ ստեղծագործել եւ համոզված եմ, որ նիկոլական ֆարսը երկար չի տեւի, եւ Նարեկը շատ շուտով տանը կլինի:

«ԵՂԲՈՐՍ ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆՔԸ` ԽԱՎԱՐՆ Է ԱՐԵՎԱԾԱԳԻՑ ԱՌԱՋ»

Հետաքրքիր է` թատրոնի ղեկավարությունը Ձեր առաջ պայմաններ, սահմաններ դրե՞լ է, թե՞ նրանք կարողանում են զանազանել Ձեր ստեղծագործական կյանքն ու քաղաքական-հասարակական ակտիվությունը:

- Թատրոնը միակ վայրն է, ուր բացակայում է քաղաքականությունը, ուր մարդիկ պարզ են, մաքուր եւ ընդունում են քեզ քո բոլոր թերություններով ու առավելություններով: Ոչ մի խոսակցություն չի լինում թատրոնում` ի շնորհիվ պրոֆեսիոնալ ղեկավարների` Արմեն Էլբակյանի եւ Վարդան Մկրտչյանի, նրանք ընդունել են իմ ընդդիմադիր կեցվածքը, քանզի ես ամենուր եմ ընդդիմադիր (ժպտում է Ա. Մ.-ն, - հեղինակ):

- Տարին սովորականներից չէր Ձեզ համար, եթե ամփոփելու լինենք, ինչպիսի՞ն էր Ձեզ համար 2019-ը` անձնական, գործնական եւ մշակութային առումով: Վերջիվերջո, այս տարին Խոզի տարի էր` իրեն բնորոշ խոզությամբ, գալիք տարին Առնետի տարի է: Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2020-ից:

- Խոզի տարին իմ տարին է, բայց այս տարի իմ խոզուկը իմ հանդեպ շատ խոզություն արեց: Չնայած, որ չեմ դժգոհում շատ առատաձեռն գտնվեց իմ հանդեպ, ես գտա այն, ինչ փնտրում էի, ես ընտրեցի այն ուղին, որով պիտի քայլեի, գտա լավ ընկերներ, ստեղծագործեցի, պայքարեցի, իսկ եղբորս ապօրինի կալանքը` խավարն է արեւածագից առաջ: Հուսով եմ` առնետը մեր հանդեպ առնետություն չի անի, կգիտակցի, որ ինքը առնետ է ու խելացի առնետ եւ մեր օգտին կանի իր առնետությունը (կատակում է Ա. Մ.-ն, - հեղինակ):

ՏԵՂԵԿԱՆՔ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանը, ով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան մոտեցել են Անահիտ Մութաֆյանի եղբայրը` «Խեղափոխություն» հաղորդաշարի համահեղինակ եւ վարող Նարեկ Մութաֆյանը եւ քաղակտիվիստ Սարգիս Օհանջանյանը: Ն. Մութաֆյանը, Ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով` դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»« ինչի մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ էության, Ն. Փաշինյանի խոսքերը մեջբերելու համար էլ Նարեկ Մութաֆյանը կալանավորվել է սեպտեմբերի 29-ին` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ: Նա առ այսօր գտնվում է անազատության մեջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Բաքուն հաստատել է Սահակյանին, Ղուկասյանին ու Իշխանյանին ձերբակալելու մասին տեղեկությունը. դատարանը որոշում կկայացնի առաջիկա ժամերինԸնդդիմությունը հրաժարվե՞լ է Սաֆարովին արդարացրած Հունգարիայի բարեկամական խմբի մաս կազմելԱրցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Հայտնի է ինքնությունըՀայը սրբազան պարտք ունի՝ պիտի՛ պայքարի. Արփինե ՍարիբեկյանԱրցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն առևանգվել է․ նա տեղափոխվում է ԲաքուԱՄՆ-ն կարո՞ղ է երկար ժամանակով ամրապնդվել Հայաստանում«Խաղաղության պայմանագիրը» դառնում է պահի միակ ռեալ սցենարըՉարեքտարի վանքն ադրբեջանական վանդալիզմի թիրախ«Ղարաբաղյան աղետը» կկործանի ՞ Հայաստանը. Աղվան ՊողոսյանԼՂ պետնախարարը, ՆԳ նախարարը և ԱԱԾ պետը Հայաստանում ենԳուժում էիք, որ երկիր ենք կորցնում, մենք ոչ մի բան էլ չենք կորցրել. ՔՊ–ականՊուտինն Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ օպերատիվ հանդիպում կանցկացնի Ուղեղի թարմացում նրանց համար, ովքեր Փաշինյանի հանձնումը թողած հեքիաթ պատմելով են զբաղված. Տիգրան ԱբրահամյանՍյունիք է հասել Իրանի կողմից ՀՀ ուղարկված մոտ 60 տոննա հումանիտար բեռըԵրևանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը հատուկ շտաբ է ստեղծել՝ ԼՂ հայերին օգնելու համար. ՌԴ ԱԳՆՔՊ-ականները հիմա էլ մեղադրում են ներկաններինՀռոմի ստատուտի վավերացումը ռազմավարական առումով սխալ որոշում է, որն առաջին հերթին խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. ՎոլոդինԹորոսյան Շիրակը մանկահասակ երեխայի պես պատճառաբանել է, թե ինչու, այնուամենայնիվ, չի մասնակցել Հռոմի ստատուտը վավերացնող քվեարկությանը.Armenian infoՇՏԱՊ. Ադրբեջանը գերեվարել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ ԻշխանյանինՀռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանն արգելում է Վլադիմիր Պուտինի մուտքը երկիր․ Կոնստանտին ԶատուլինԱրայիկ Հարությունյանը փախավ, որևէ աջակցություն չունեցող Արցախն ընկավ. Տիգրան ԱբրահամյանՉէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. ՊեսկովԼեռնային Ղարաբաղի հարցում միշտ պետք է հիշել Փաշինյանի որոշումը, որը ներկայիս իրավիճակի նախահիմքն է. ՊեսկովՀայաստանն անվտանգության ապահովման համար ՀԱՊԿ-ից և ռուս-հայկական գործընկերության մեխանիզմներից լավ բան չունի. ՊեսկովՓաստաբանների պալատը և ակադեմիան արցախցիների համար կկազմակերպեն անվճար իրավաբանական խորհրդատվությունԿարեւոր տեղեկատվություն բռնի տեղահանված մեր հայրենակիցների առնչվող. Արթիկի համայնքապետարանը հայտարարությամբ է հանդես եկելՆոյեմբերի 9-ի փաստաթուղթն այժմ գործո՞ւմ է. պարզաբանում է ԽանդանյանըՀռոմի ստատուտով ՀՀ-ն ներկա ու ապագա սերունդներին զրկում է Արցախը ազատագրելու հնարավորությունիցՊետրակովը հրապարակել է հավաքականից հրավեր ստացած ֆուտբոլիստների ցանկըՀռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես Պուտինի նկատմամբ ոչ բարեկամական քայլ. ՎորոբյովԻշխանությունից եւ ընդդիմությունից ովքեր «թռան» Հռոմի ստատուտի քվեարկությունից Արցախի պետնախարարը և մի շարք այլ պաշտոնյաներ վերադարձան ՀՀՔանի դեռ ապացույցներ չկան, ԼՂ-ում էթնիկ զտnւմներ չենք կարող արձանագրել. ՊետդեպՄոսկվան հարցեր ունի այս երկրի ղեկավարության հետ. Պեսկովը մեկնաբանել է ՀՀ-ի կոմից Հռոմի ստատուտի վավերացումըԻնչպես ստանալ փախստականի կարգավիճակ, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ90-ամյա տատիկը շրջափակումից հետո հասել է Հայաստան, գրկել որդուն եւ մահացելԱդրբեջանը վերջին ագրեսիայի արդյունքում զոհերի նոր թիվ է հայտնելԵրբ է վերջին անգամ խոսել գերեւարված եղբոր հետ պատգամավորըԴոլարի գինը բարձրացել է՝ հասնելով 425 դրամիՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է. Հայկ ՄամիջանյանԵվրամիությունը Հայաստանի կողքին է․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն«ՀՀ տարածքային ամբողջականությունը ծախված է, ծախողն էլ՝ Նիկոլն է»․ Աննա ՄկրտչյանԱրցախցի Սյուզանն ու շիրակցի Սերոժն այսօր նշանվել են․ Սերոժի ընտանիքը հյուրընկալել է Սյուզանի 15–հոգանոց ընտանիքըՀայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ ԶաքարյանԻնչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունըԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտըԻրանը զորքի տեղաշարժ կանի, բայց ռազմական առումով չի միջամտի. Թուրքագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնումՀայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին ԼարսումԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմԱրցախից Հայաստան է ժամանել ևս 97 քաղաքացի, բռնի տեղահանվածների ընդհանուր թիվը 100.617 է

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода