Iravunk.com | ՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌԻՉՔԸ ՀԱՄԱՐԵԼ ԱՆՎԱՎԵՐ
ՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.am Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբ Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am «Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին Ծիծեռնակաբերդ Անդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan Times Փաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակել Դժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan Times Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ Էրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր» Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌԻՉՔԸ ՀԱՄԱՐԵԼ ԱՆՎԱՎԵՐ

Արխիվ 16-20

Նախօրեին պաշտոնական վիճակագրությունը ներկայացրեց հայաստանյան տնտեսության այն իրավիճակի վերջնական պատկերը, որը ձեւավորվել է այս տարվա հունվար-սեպտեմբերին՝ երեք եռամսյակներին: Այն, որ հերթական անգամ լրջորեն ջանացել են քիչ թե շատ նորմալ թվեր ներկայացնել, զգալի է գրեթե ամեն քայլի: Բայց դրանով էլ ընդհանուր ծանր տպավորությունը պահպանվում է:

Նախ` ընդհանուր ցուցանիշները: Այսպես, տարվա երեք եռամսյակների կտրվածքով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ունեցել ենք տնտեսական ակտիվության 7.1, արդյունաբերական արտադրանքի՝ 9.7 տոկոս աճ: Գյուղատնտեսությունում անկում է՝ 4.8 տոկոս: Շինարարության աճը 4.4 տոկոս է, առեւտրաշրջանառությանը՝ 8.8, ծառայությունների ոլորտինը՝ 15.5: Արտահանումն աճել է 7.9, ներմուծումը՝ 4.7 տոկոսով: Կարճ ասած, մի ինչ-որ պատկառելի բան չկա, այս ցուցանիշներից եւ ոչ մեկը հեռավոր ակնարկ անգամ չի պարունակում Փաշինյանի խոստացած տնտեսական կտրուկ թռիչքների եւ «տնտեսական հեղափոխության» մասին: Այսինքն, այն «թալանչի, հին իշխանությունների» ժամանակներում շատ ավելի լուրջ ցուցանիշներ ունեինք, եւ միայն ներկայիս վիճակագրական տնտեսական դինամիկան հերթական անգամ հարց է առաջ քաշում՝ սրա համա՞ր էր Փաշինյանի ողջ «հեղափոխությունը»: Եթե սրան գումարենք այն, որ գալիք տարի էլ նախատեսել են ՀՆԱ-ի ընդամենը 4.9 տոկոս աճ, ապա մեկ բան հաստատ է՝ Փաշինյանի խոստացած այդ տնտեսական թռիչքը անորոշ ժամանակով հետաձգվում է: Սա, կրկնենք, այն ընդհանուր տպավորությունն է, որը միանգամից ակնհայտորեն ցույց են տալիս հենց իշխանական վիճակագրության թվերը: Սակայն, կրկնենք, այդ թվերը եւս առնվազն տարակուսանքի տեղիք են տալիս: Օրինակ, արտահանման 7.9 եւ ներմուծման 4.7 տոկոս աճի ֆոնին բավականին տարօրինակ տեսք է ստանում վիճակագիրների մեկ այլ ցուցանիշ: Այն է՝ ըստ ներմուծման եւ արտահանման բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, ունեցել ենք արտահանման 1.2 եւ ներմուծման 0.4 տոկոս անկում: Բայց այդ դեպքում այդ ի՞նչ տվյալներով են հաշվարկել 7.9 եւ 4.7 տոկոսանոց աճը, եթե ոչ սահմանային բեռնամաքսային հայտարարագրերի: Նկատենք, հենց այդ սահմանային մաքսային ցուցիչներն են, որ միանգամայն ռեալ պատկեր են նկարագրում, թե ինչ տարան եւ ներկրեցին երկիր, ինչ քանակով եւ արժեքով, ինչի հիման վրա էլ ձեւավորվում են մաքսային մուտքերը: Դրանից այն կողմ, թե ինչի համաձայն կարող են հաշվարկել ու էապես մեծացված աճեր ցույց տալ, դա արդեն էական էլ չէ: Փաստը դա է՝ սահմանին ունեցել ենք արտահանման եւ ներմուծման անկում, ինչ պատկեր էլ որ դրանից հետո նկարեն: Եվս մեկ ծանրակշիռ հանգամանք: 2019թ. հունվար-սեպտեմբերին՝ 2018թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ, ըստ նույն վիճակագրության, ունեցել ենք բեռնափոխադրումների ծավալների 52.2 տոկոս անկում: Ընդ որում` եթե երկաթուղային, օդային, խողովակաշարային փոխադրումների մասով որոշակի աճ կա, ապա հսկայական՝ 63.3 տոկոս անկում է ավտոմոբիլային բեռնափոխադրումների մասով, որին էլ բաժին է ընկնում ընդհանուր փոխադրումների գերակշիռ մասը: Ընդ որում նկատենք, եթե այն մյուս տեսակները հիմնականում գործում են արտաքին բեռնաշրջանառության ուղղությամբ, ապա ավտոմոբիլային փոխադրումները, բացի այն, որ իրենց հերթին էական դեր ունեն արտաքին հարթակում, նաեւ շատ ավելի մեծ ծավալներ են զբաղեցնում երկրի ներսում: Այսինքն, ներքին բեռնափոխադրումների շատ ավելի լուրջ անկումներ ունենք, ներկայացված 52.2 տոկոսից նկատելիորեն մեծ:

Այսպիսով, նախ ֆիքսենք, որ բեռնափոխադրումների անկման այդ ցուցանիշին շատ ավելի համահունչ է ներմուծման-արտահանման  անկմանը, եւ ոչ թե աճի վերաբերող վիճակագրական հիշատակված ցուցանիշները: Եվ ամենակարեւորը. եթե ունենք ներմուծման-արտահանման փաստացի անկում, երկրի ներսում էլ բեռնափոխադրումների գերանկումներ որտեղի՞ց կարող էր առաջանալ արդյունաբերական արտադրանքի՝ 9.7, եւ նույնիսկ՝ առեւտրաշրջանառության՝ 8.8 տոկոս աճերը: Ասենք, կասկածի տակ է նաեւ շինարարության 4.4 տոկոս աճը, քանի որ այստեղ էլ խնդիրն առանց բեռնափոխադրումների չի կարող լուծվել: Կամ, այսպես ասենք. եթե իրոք ունենք արդյունաբերական արտադրանքի համարյա երկնիշ աճ, նշանակում է, մեր ընկերություններն արտադրել են եւ արտադրանքը կուտակել պահեստներում՝ առանց տեղից-տեղ փոխադրելու: Կամ վերջին էկզոտիկ տարբերակը. վիճակագիրներն են արհեստականորեն բեռնափոխադրումների նման անկումներ ներկայացրել՝ ձգտելով «սապոն դնել» կառավարության ոտքերի տակ: Եվ եթե նկատենք, որ նման հակասությունների պակաս ամենեւին էլ չկա, ապա եզրակացությունը մեկն է՝ տնտեսական թռիչքը համարվում է անվավեր:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ



ՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդԱնդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan TimesՓաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակելԴժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan TimesՆա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.amԴեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՊանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպանԱրամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՀաշվարկով բալիկի սեռը կանխորոշելու միֆի եւ սկեսուր մայրիկներին հուզող գինեկոլոգիական խնդիրների մասին. Զրույց գինեկոլոգիական ծառայության ղեկավարի հետԵրկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱդրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևԷրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ)Կյանքի 71-րդ տարում մահացել է նկարիչ Խաչիկ ՀարությունյանըԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեցՄտավորականությունը լուռ է, հանցավոր անգործություն. Անահիտ ՄութաֆյանՍուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակինՈվ է փորձում խլել Հայաստանի փոքրիկ երգիչների շենքը. Փակագծեր է բացում Տիգրան ՀեքեքյանըՀասկացե՛ք վերջապես՝ հայրենիքը ձեր հաշվառման հասցեից ու կադաստրային գրանցումից շատ ավելի մեծ է. ՊետրոսյանԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջՍուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակինՀավաք՝ ապրիլի 25-ին, ժամը` 14.00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմացԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ ՀայրապետՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմիՍա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՈստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվիԲшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)…չկարողացա օգնել քեզ. Ինքնասպան եղած 18-ամյա պատանու քույը ահասարսուռ գրառում է կատարելՀզոր պայթյուններ Օդեսայում և Խարկովում. մանրամասներ (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը «սարսափել է» Գազայում զանգվածային գերեզմանների մասին հաղորդումներից. The GuardiaԱրցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ«Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը»․ ԲայրամովԱյսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода