Հայաստանը դեռ չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին. Ժիրինովսկի
Արխիվ 16-20Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ, պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից օտարերկրյա պետությունների պարտքերի ներումը, ասել է, որ դա անհրաժեշտ է, որպեսզի այդ երկրները «չգնան» այլ գերտերությունների մոտ:
Խոսելով Комсомольская Правда ռադիոյի եթերում՝ Ժիրինովսկին նշել է, որ եթե պարտքերը չներվեն, օրինակ` Ղրղզստանին և Տաջիկստանին, ապա նրանց իրենց կողմը «կքաշեն» Չինաստանը և Աֆղանստանը:
«Ադրբեջանի և Հայաստանի դեպքում կան նաև չլուծված խնդիրներ, բայց մինչ այժմ Հայաստանը չի փորձում անդամակցել ՆԱՏՕ-ին, Ադրբեջանն էլ բարեկամ է Թուրքիայի հետ, բայց մեզ հետ դեռևս նորմալ հարաբերություններ ունեն»,- հայտարարել է Վլադիմիր Ժիրինովսկին:
Նա հավելել է, որ Ռուսաստանը պետք է ընտրի երկու չարիքից փոքրագույնը և ներելով պարտքերը՝ պարտապաններին հետ պահի աշխարհաքաղաքական շրջադարձից: