Խորհրդարանը կողմ քվեարկեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագիծը. Նաիրա Զոհրաբյան
Արխիվ 16-20ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մենք այսօր բոլորս միասին ամենաբարի գործն արեցինք.
Քիչ առաջ խորհրդարանը առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող իմ և իմ գործընկերների ներկայացրած նախագծին:
Անկեղծ ասած` հուզված եմ:
Այս տարիների ընթացքում ես տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ եմ ներկայացրել, շատ կարևոր, շատ անհրաժեշտ, սակայն առաջին անգամ էր, որ սրտատրոփ նայում էի քվեարկության լուսատախտակին: Այս նախագիծը ես համարում եմ խորհրդարանի կողմից երբևէ ընդունած ամենակարևոր օրենքներից մեկը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցեցին այս օրենքի ընդունմանը: Ապրեք բոլորդ: Ու վստահ եղեք, որ եթե անգամ մարդիկ երբևէ մոռանան ձեր արած որևէ բարի գործ, կենդանիները բարին երբեք չեն մոռանում: