Կարսի Սբ. Առաքելոց եկեղեցում հայ ուխտավորների աղոթքը թուրքական մամուլում «Հայերը մզկիթում պատարագ են անում» վերնագրերով նյութերի պատճառ է դարձել
Արխիվ 16-20Քահանայի և ուխտավորների տեսնելով՝ զարմացած տեղի բնակչությունը հեռախոսով լուսանկարներ է արել և պահանջել պաշտոնատար անձանցից միջամտել և արգելել այն, փոխանցում է hyetert.org-ը:
Հրապարակված տեսանյութում «Տեր ողորմեա» երգող հայերին թուրքերեն փորձում են ասել, թե «այստեղ այսպես չեն անում», սակայն ուխտավորները շարունակում են իրենց աղոթքը:
Կարսի Սբ. Առաքելոց եկեղեցում հայ ուխտավորների աղոթքը թուրքական մամուլում «Հայերը մզկիթում պատարագ են անում» վերնագրերով նյութերի տարափի պատճառ է դարձել: Մասնավորապես, այս լուրն այդպես են վերնագրել «Իհլաս» լրատվական գործակալությունը, «Հաբերթյուրք»-ը:
Նշենք, որ 10-րդ դարին վերագրվող Կարսի Հայ առաքելական Սբ. Առաքելոց եկեղեցին Օսմանյան պետության շրջանում վերածվել է մզկիթի, Ցարական Ռուսաստանի շրջանում վերածվել է ուղղափառ եկեղեցու: 1918թ. Հայաստանի Հանրապետության հռչակմամբ այն գործել է որպես հայկական եկեղեցի, մինչև որ 1920թ. Կարսի նահանգի կորստով վերածվել է մզկիթի: