Ժիրինովսկի.«Լեհաստանն է Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման գլխավոր մեղավորը»
Արխիվ 16-20ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ասել է, թե ինչպես կարող է Ռուսաստանը պատժել Լեհաստանին իր դիրքորոշման համար՝ կապված Երկրորդ համաշխարհային պատերազմի, ինչպես նաև դրանում ԽՍՀՄ-ի դերակատարության հետ։
Քաղաքական գործչի կարծիքով՝ բոլոր դասագրքերում պետք Է Լեհաստանը հիշատակվի որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման գլխավոր մեղավոր։ Նա նաև նշել է, որ 1930-ական թվականներին հենց Լեհաստանը, Յուզեֆ Պիլսուդսկիի գլխավորությամբ, Ադոլֆ Հիտլերի առաջին դաշնակիցներից մեկն է եղել։
«Պետք է մեկընդմիշտ բոլոր դասագրքերում հիշատակել՝ Լեհաստանն է Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման գլխավոր մեղավորը։ Պիլսուդսկին առաջիններից էր, որ դարձավ Հիտլերի դաշնակիցը։ Պիլսուդսկի-Հիտլեր պակտը ստորագրվել է դեռևս 1934թ․։ Լեհաստանը լռեց գերմանացի նացիստների կողմից Սուդեթական մարզի անեքսիայի, Ավստրիայի անշլյուսի ժամանակ, ինչպես դա արեցին Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:
Եթե չլինեին այս դեպքերը, խոսք անգամ լինել չէր կարող 1941թ․ ԽՍՀՄ-Գերմանիա պատերազմի մասին։ Այդ Եվրոպան Հիտլերին ԽՍՀՄ-ի դեմ տրամադրեց, և Լեհաստանն այն երկրների թվում էր, որոնք ծափահարում էին Հիտլերին։ Ինչի համար պայքարում էին, դրան էլ արժանացան»,- գրել է Ժիրինովսկին Telegram-ում։