Ժիրինովսկի. «Ռուսաստանը կարող է վերադառնալ G7-ի կազմ միայն տիրոջ կարգավիճակով»
Արխիվ 16-20Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին նշել է, թե Ռուսաստանն ինչ պահանջներ պետք է ներկայացնի «Մեծ յոթնյակին» իր վերադարձի համար, գրում է ria.ru-ն:
Ըտս նրա՝ ակումբ վերադառնալու պահին արդեն Ռուսաստանը կարող է դրա «տերը» դառնալ:
«Մեծ յոթնյակն» արդեն կիսով չափ կազմված է նախկիններից՝ Մերկելը շուտով հեռանալու է Գերմանիայի կանցլերի պաշտոնից, Իտալիայի վարչապետ Կոնտեն արդեն հեռացել է: Թրամփն էլ կարող է մոտ ապագայում հեռանալ: Այդ իսկ պատճառով Ռուսաստանը կարող է վերադառնալ այդ ակումբ, սակայն միայն տիրոջ կարգավիճակով»,- գրել է Ժիրինովսկին Telegram-ում:
Բացի այդ, նա կարծում է, որ անհրաժեշտ է պահանջել ակումբի այլ անդամներից դադարել սպառնալիքներ ու լարվածություն ստեղծել Ռուսաստանի շուրջ:
Ավելի վաղ The Guardian-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահը Ֆրանսիայի Բիարից քաղաքում անցկացվող G7 գագաթնաժողովում վիճել է «Մեծ յոթնյակի» իր գործընկերների հետ՝ պնդելով, որ Ռուսաստանը պետք է վերադառնա G7-ի կազմ՝ մերժելով իր այդ պահանջին դեմ հանդես եկած մյուս առաջնորդների փաստարկները:
«Մեծ յոթնյակի» բոլոր առաջնորդներից իր աջակցությունն է հայտնել միայն Իտալիայի հեռացող վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:
Ըստ հաղորդման՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չեզոք դիրք է պահպանել: Մյուսները՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, վճռականորեն դեմ են արտահայտվել Ռուսաստանի վերադարձին: