Հերոսների գերեզման պղծողը կին է. տեսանյութ
Արխիվ 16-20
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազում զոհվածների շիրմաքարերը պղծելու կասկածանքով քիչ առաջ ոստիկանություն է բերման ենթարկվել Երևանի 51–ամյա մի բնակչուհի։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ոստիկանությունից։ Իրավապահները կնոջը հայտնաբերել են Աշտարակի գերեզմանատանը։
Կինը իրավապահներին հայտնել է, որ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար և որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ անհայտ անձինք պղծել են «Եռաբլուր» պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը՝ մոմ հալեցնելով դրանց վրա։ Նշենք որ վերջին շրջանում շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքեր են արձանագրվել նաև համայնքային գերեզմանատներում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանը դեռ հուլիսի 23-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն: