Արևմուտքը Ադրբեջանի հանդեպ ցուցաբերում է «կանխակալ» վերաբերմունք. Նովրուզ Մամեդով
Արխիվ 16-20
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը լրագրողների հետ զրույցում քննադատել է Արևմուտքին:
«Ադրբեջանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը ցույց է տալիս, որ իր հանդեպ կանխակալ մոտեցումները չեն տալիս որևէ արդյունք: Մեր երկիրը ենթակա չէ որևէ երկրի, դա չի լինի նաև հետագայում:
Արևմտյան շրջանակները, միջազգային կառույցներն ու պետությունները կանխակալ դիրքորոշում են որդեգրել Ադրբեջանի հանդեպ: Դա դրսևորվել է ReAl շարժման գործադիր քարտուղար Նատիգ Ջաֆարլիի կալանավորման հանդեպ արձագանքով:
Մեր երկրի ներքին գործերին միջամտելու նմանատիպ փորձերը երբեք չեն տալիս որևէ արդյունք: Անհրաժեշտ է հրաժարվել Ադրբեջանի հանդեպ երկակի ստանդարտներից: Արևմուտքը չի քննադատում Հայաստանին»,- ասել է Մամեդովը: