մարտական ​​առաջադրանքն ավարտելուց հետո կործանվել է Տու-22 հրթիռակիրը «Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Սկսում է հասկանալի դառնալ, թե ինչ է տեղի ունեցել այս գիշեր Իրանում «Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից Չի կարող հիվանդ երկրում առողջ կինո լինել. ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ Զանգվածային հրթիռային հարված Ուկրաինային Իսրայելը հարվածե՞լ է Իրանին, մնում է անորոշ (Տեսանյութ) Իրանական արժանահավատ աղբյուրները դեռ չեն հաստատում Իսրայելի կողմից Իրանին հարվածելու փաստը Ամերիկացի պաշտոնյան ABC News-ին ասել է, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանի թիրախին

«Փախչել չեմ սիրում, դա սկզբունք է ինձ համար». Գագիկ Թադեւսյան (Տեսանյութ)

Արխիվ 16-20

ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի մենակատար ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ գրեթե մեկ տարի է, ինչ տեղափոխվել է Միացյալ նահանգներ: Սակայն, սա ամենեւին էլ չի նշանակում, որ նրա կյանքում ստեղծագործական դադար է: Ավելին՝ ինչպես դեռ բանակում ծառայության տարիներին խոստացել էր «Իրավունքի» հետ զրույցում, շարունակում է պարել եւ պարեցնել: Ինչպես հայտնվեց երիտասարդ պարողը ԱՄՆ-ում, ինչով է զբաղվում այսօր եւ երբ կրկին կլինի հայրենիքում… Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ պարզել ենք հենց օվկիանոսից այն կողմ գտնվող Գ. Թադեւսյանից:

- Գագիկ, ի տարբերություն շատ շատերի, ովքեր տեղափոխվում են արտերկիր բանակից խուսափելու համար, Դուք Հայոց բանակում ծառայեցիք եւ հետո միայն տեղափոխվեցիք ԱՄՆ: Ինչո՞ւ:

- Հիմա ավելի քան վստահ եմ, որ ճիշտ եմ վարվել: Ծառայության ընթացքում արդեն 23 տարեկան էի: Մինչ այդ սովորել եմ ԵՄ համալսարանում՝ բակալավրիատ, այնուհետեւ մագիստրատուրա աստիճաններում: Քանի որ բանակային կյանքս անցել է հասուն եւ գիտակից տարիքում, չեմ զղջում ոչ մի րոպեի համար: Ասեմ ավելին՝ ծառայությանս ընթացքը կյանքիս ամենանակարեւոր ու լուսավոր տարիներից է: Հորդորում եմ բոլոր տղաներին անցնեն այդ ուղին: Այն կյանքի կարեւոր դաս է, որը ուրիշ ոչ մի տեղ չես կարողանա սովորել: Թե ինչո՞ւ տեղափոխվեցի ծառայությունից հետո ԱՄՆ, ավելի քան պարզ է: Փախչել չեմ սիրում, դա սկզբունք է ինձ համար: Որքան էլ խոչընդոտող հանգամանքներ լինեն առջեւումս, ետեւումս, ամեն ինչ պետք է մաքուր լինի... Դրա համար էլ նախ պարտքս տվեցի հայրենիքի նկատմամբ, չնայած այն չի սահմանափակվում բանակով: Այս պահին էլ եղբայրս է ծառայության մեջ, որի համար միայն հպարտ եմ: Նա շատ խոստումնալից շախմատիստ ու մարզիչ է, ով նույնպես բազում առաջարկներ ու հրավերներ ուներ դրսից:

- Դեռ մեկ տարի առաջ մեզ հետ զրույցում նշել էիք, որ Ձեր ապագա ծրագրերը միշտ կապված են եղել պարի հետ եւ պետք է շարունակեք պարել կամ պարեցնել: Հետաքրքիր է՝ այսօր ինչո՞վ եք զբաղվում Միացյալ նահանգներում:

- Ճիշտ եք, հենց այդպես,էլ անում եմ՝ պարում եւ «պարեցնում» եմ՝ դասավանդելով դասական, հայկական եւ տարբեր ազգային պարեր:

- Հե՞շտ «լեզու գտաք» երեխաների՝ Ձեր սաների հետ:

- Այո, ինձ թվում է, թե միշտ ճանաչել եմ նրանց: Չնայած նրան, որ երկիրը, միջավայրը, ընտանիքը, օրենքն ու վարքերը տարբեր են, եւ փոքրիկներն ապրում ու դաստիարակվում են մեզ համար որոշակի անսովոր ու ազատ մեթոդներով, բայց միեւնույն է, նրանք մնում են նույն անկեղծ, մաքուր ու պարզ էակները: Այդ իսկ պատճառով ես համոզվեցի՝ ուր էլ գնաս երեխաները նույնն են, նրանք մաքուր էջ են: Նրանց հետ պետք է կարողանալ լինել նույնքան անկեղծ, ինչպիսին նրանք են: Որքան էլ դժվար լինի ինչ-որ բան սովորացնել, որքան էլ հոգնեմ, միեւնույն է, նրանց հետ աշխատելիս ինքնամաքրվում եմ, լիցքավորվում, մանկանում, ինձ պաշտպանված ու երջանիկ եմ զգում: Նրանց կողքին մոռանում եմ, որ օտարության մեջ եմ: Նրանք իմ Հայաստանն են՝ իմ հայրենիքը:

- Ի դեպ, վերջերս համացանցում լայն արձագանք էր գտել Ձեր պարային համարով տեսահոլովակը: Սպասե՞նք նոր տեսահոլովակների:

- Նոր տեսահոլովակի գործընթացն արդեն իսկ ուժի մեջ է, բայց չեմ բացի փակագծերը, թող այն անակնկալ լինի հանդիսատեսի համար: Ձեր նշած տեսահոլովակը, որը նկարահանվել է Heritage փրոդաքշնի կողմից, ներկայացնում է Սարո Զավենի «Peak51 65« երաժշտական գործը: Այս տեսահոլովակի հիմնական նպատակն էր ստեղծել մի նոր պարային ժանր, որն, ըստ մեզ, կոչվում է international house, քանի որ հենց երաժշտությունն էլ Deep house ժանրին է պատկանում:

- Որքանով նկատել եմ, ակտիվ համերգային ծրագրերի եք մասնակցում, կարելի՞ է ասել, որ հայկական պարը պահանջված է Սփյուռքում:

- Ոչ միայն մասնակցում եմ, այլ նաեւ 3 մեծ համերգներ ենք ներկայացրել մեր սփյուռքահայ հանդիսատեսին: Առաջիկայում էլ մեր դպրոցը համերգով հանդես կգա Եվրոպայում: Իհարկե, շատ պահանջված է հայկական պարը դրսում, քանի որ ունենք մեծ Սփյուռք: Իսկապես հոգեւոր պահանջ է՝ գրեթե բոլոր ընտանիքներում երեխաները հաճախում են պարային խմբեր (խմբակներ): Իհարկե՝ ոչ միայն մեզ մոտ, ուրիշ խմբեր եւս: Դա շատ-շատ է կարեւորվում Սփյուռքում: Այն ամենամեծ հայապահպան եւ ազգի ինքնությունը, ոգին պահպանելու կարեւորագույն միջոցներից մեկն է: Գիտակցում եմ, որ այստեղ ավելի մեծ ազգանվեր գործ եմ անում, քան եթե լինեի հիմա հայրենիքում: Որքան էլ, որ անհրաժեշտ եմ համարում օտար լեզվի իմացությունը ու կարեւորությունն այստեղ, միեւնույն է, ջանում եմ դասապրոցեսի ընթացքում խոսել եւ խոսեցնել հայերեն: Ճիշտ է, մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ շատերը դժվարությամբ են հասկանում կամ չեն հասկանում արտաբերածս, բայց, միեւնույն է, աշխատում եմ թեկուզ մեկ բառ պահպանել նրանց մտահորիզոնում, որովհետեւ առանց լեզվի ու առանց հայեցի մտածողության մշակույթը ճիշտ ներկայացնել շատ դժվար կլինի:

- Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը Heritage պարային դպրոցի եւ արվեստի կենտրոնի հետ:

- Առաջարկներ շատ էին եվրոպական տարբեր՝ Ֆրանսիա, Իսրաել, Ռուսաստանի Դաշնություն: Մեկը մեկից գայթակղիչ առաջարկներ էին։ Քանի որ այդ ընթացքում բանակային ծառայության մեջ էի, ունեի ծանր ու թեթեւ անելու ժամանակ, ցանկացա ընդունել մեկ-երկուսը՝ վերջնական պատասխան, իհարկե, չտալով։ Հերթական առաջարկը ստացա Heritage-ի հիմնադիր եւ տնօրեն, ինձ համար հարգարժան եւ կարեւոր անձնավորության՝ Նարինե Պետրոսյանի կողմից: Նա ինձ նկատել էր ԱԵՆ-ում համերգի ժամանակ: Ճիշտ է, սկզբում մի փոքր դժվար էր ընտրել ու որոշում կայացնել, բայց, ի վերջո, նկատի ունենալով մեծ Սփյուռքի հետ աշխատելու գործոնը եւ ամենակարեւորը վստահությունը՝ թե՛ անձի, թե՛ առաջարկի հանդեպ՝ ընդունեցի։ Այժմ շատ ուրախ եմ մեր համագործության համար: Ունենք շատ լավ պարի դպրոց, մշակութային արվեստի կենտրոն, որը դեռ ընդայլվում է ու ավելի զարգանում:

- Ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում:

- Ինչպես արդեն նշեցի, շուտով պատրասվում ենք համերգներով ներկայանալ Ֆրանսիայում, ծրագրեր ունենք Հայաստանի հետ կապված։ Օգոստոսին Հայաստանում տեղի կունենա Heritage բարեգործական փառատոնը, որի նպատակն է օգնել Երեւանից դուրս գտնվող շրջանների պարախմբերին։ Չեմ կարող ներկայացնել բոլոր ծրագրերը, բայց դրանք շատ են եւ աշխատում ենք իրականացնել:

- Իսկ կա՞ն ծրագրեր՝ կապված ամերիկյան համագործակցությունների հետ:

- Այո, իհարկե ապրել մի երկրում ու չհամագործակցել այդ երկրի հետ, սխալ կլինի:

- Այսօր ի՞նչ խնդիրներ եք տեսնում Սփյուռքում:

- Խնդիրները զուտ սրտովս եմ զգում, շատ կուզեի՝ ուր էլ լինենք, մնանք հայ, չկորցնենք մեր ինքնությունը, մեր լեզուն ու տեսակը:

- Վստահ եմ՝ հետեւում եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ի՞նչ տպավորություններ ունեք:

- Հայաստանիս համար ամեն ինչ լավ է լինելու, միշտ վստահ եմ եղել այդ հարցում: Կյանքը, պատմությունը ցույց է տվել, որ մենք ամենաուժեղ, ամենապայքարող ու ամենագիտակից ազգն ենք:

- Ե՞րբ սպասենք Ձեզ կրկին հայրենիքում:

- Շատ չի ուշանա, շուտով:

- Պատրաստվո՞ւմ եք ինչ-որ մի օր ընդմիշտ վերադառնալ հայրենիք, թե՞ մերվել եք սփյուռքյան կյանքի հետ:

- Չեմ կարող վերադառնալ մի տեղ, որտեղից չեմ հեռացել: Իմ հայրենիքը Հայաստանն է, ներկայումս բնակվում եմ Լոս Անջելեսում, բայց արտիստի տունն այնտեղ է, որտեղ նա հնարավորություն ունի ստեղծագործել: Ես ինձ թե՛ Երեւանում, թե՛ Լոս Անջելեսում, թե՛ այն երկրներում, որտեղ եղել եմ, տանն եմ զգացել, քանի որ ոտքերս չեն կտրվել բեմից եւ սիրտս մշտապես ջերմացել է հանդիսատեսի ծափահարություններից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



մարտական ​​առաջադրանքն ավարտելուց հետո կործանվել է Տու-22 հրթիռակիրը«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»Սկսում է հասկանալի դառնալ, թե ինչ է տեղի ունեցել այս գիշեր Իրանում«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից Չի կարող հիվանդ երկրում առողջ կինո լինել. ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆԶանգվածային հրթիռային հարված ՈւկրաինայինԻսրայելը հարվածե՞լ է Իրանին, մնում է անորոշ (Տեսանյութ)Իրանական արժանահավատ աղբյուրները դեռ չեն հաստատում Իսրայելի կողմից Իրանին հարվածելու փաստըԱմերիկացի պաշտոնյան ABC News-ին ասել է, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանի թիրախինԻրանի Սպահան քաղաքի մոտակայքում պայթյուններ են«Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա ՀակոբյանԼուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մխիթարյանը միլանյան դերբիում կապահովի «Ինտերի» վաղաժամ չեմպիոնությունը. La Gazzetta dello Sport Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս ՂազարյանինԵրեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվելԹեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինՆիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan TimesՎարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարելՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում էՓաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ ԱղազարյանՂարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՍա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ականԱնցավ բաժանման 3 կանոն«Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասինՀայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներումՄի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. ԻսրայելյանԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող «Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասովԿենդանակերպի նշաններ, որոնց համար ապրիլի վերջը ճակատագրական է լինելուԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներՌաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի ՉուԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՆման դեպք չի կարա տեղի ունենա. Երևանի ոստիկանապետը՝ Վարդանյանի խոշտանգման մասինՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱՀԱՍԱՐՍՈՒՌ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Վարդենիսում տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13-ամյա արցախցի աղջկաԱրևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. ԶախարովաԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ ՇիֆԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին կտրվի լրավճար. Նրանց վարձատրությունը մի փոքր կբարձրանաԿառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնումՑուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ)Խորը խնդիրներ եմ տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում․ ՓաշինյանՈստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես, չխանգարես աշխատանքին, ձայնս դրանից էլ բարձր էԿիստա, գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի հեշտացված ռեժիմով. Սուրեն ՊապիկյանՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Մարուքյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода