«Գրում եմ, որ գոնե ճշմարտությունն իմանաք իմ բերանով». կայացավ Ռուզան Ասատրյանի գրքի շնորհանդեսը (Տեսանյութ)
Արխիվ 16-20Կայացավ գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ նոր գրքի շնորհանդեսը: «Ծառի ցավը» բանաստեղծությունների ժողովածուն հեղինակի 36-րդ գիրքն է: Գրքում ընդգրկված են տարբեր տարիներին տպագրված բանաստեղծություններ, որոնք լայն ճանաչում են ձեռք բերել ընթերցող հանրության շրջանում եւ նոր գործեր, որոնք տպագրվել են առաջին անգամ: Շնորհանդեսին ներկա էին հեղինակի գրչընկերները, արդեն հարազատ դարձած ընթերցողները, ինչպես նաեւ հայտնի հասարական, մշակութային գործիչներ: Ասմունք, երգ, սրտի խոսք... Հենց այսպես գրական ջերմ մթնոլորտում էլ ընթացավ շնորհանդեսը: Դե, իհարկե, իր խառնվածքին հատուկ` տիկին Ասատրյանը շնորհանդեսի ժամանակ խոսեց նաեւ մի շարք մտահոգիչ խնդիրների, երկրի անվտանգություն ու հայրենիքի մասին: Իսկ շնորհանդեսն ավարտվեց վաղվա օրվա լավատեսությամբ ու միասնական լուսանկարվելով` նոր գրքերի, նոր մտքերի, մտավորականի նոր պայքարի եւ 37-րդ գրքի սպասումով: Մանրամասները դիտեք տեսանյութում...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ