Iravunk.com | «Ինձ համար ավելի կարեւոր էր լինել Նադյայի կողքին, քան` զբաղվել երգով». Կրտսեր Նադեժդա Սարգսյան
Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի Խուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի «Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են Բլինքենին Չինաստանում ավելի վատ ընդունեցին, քան Շոլցին Նպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ

«Ինձ համար ավելի կարեւոր էր լինել Նադյայի կողքին, քան` զբաղվել երգով». Կրտսեր Նադեժդա Սարգսյան

Արխիվ 16-20

Շատերը կմտաբերեն փոքրիկ Նադեժդա Սարգսյանին, որ տարիներ առաջ, տարբեր միջազգային մրցույթներից անպայման վերադառնում էր մրցանակներով, այդ թվում նաեւ «Դո-Ռե-Մի» վոկալ խմբի հետ միասին: Հաճախ էր ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Սարգսյանը շեշտում, որ Նադեժդա Սարգսյան անուն-ազգանունը հավերժ է հնչելու հայկական երգարվեստում ու հումորով նշում` Նադեժդա Սարգսյանից պրծում չկա... Հենց դա նկատի ունենալով` տիկին Նադյան քրոջ դստերը կնքեց իր արդեն բրենդ դարձած անուն-ազգանունով, ու հենց ինքն էլ կնքամայր դարձավ փոքրիկ Նադյայի երգարվեստ մուտք գործելուն: Սակայն կրտսեր Նադեժդա Սարգսյանը որքան էլ փորձեց շեղել իր կյանքի անիվը, իրեն այլ մասնագիտության մեջ դրսեւորելով, միեւնույնն է, մորաքրոջ կնքած ուղին նրան կրկին վերադարձրեց երգարվեստ: Թերեւս, դրա լավագույն ապացույցը վերջերս կրտսեր Նադեժդա Սարգսյանի արդեն հասուն տարիքում առաջին «Քեզ հետ» երգի տեսահոլովակի շնորհանդեսն է, որը նրան վերադարձրեց երգարվեստ:

«Իրավունքի» հետ զրույցում Նադեժդան ասաց, որ երգն իրականում նվիրված է մորաքրոջը. «Երգը հենց Նադեժդա Սարգսյանին է նվիրված, պարզապես մտածված ոչ մի տեղ չենք նշում, քանի որ նա մեզ հետ է... Ի դեպ, «Քեզ հետ» երգի անունը կրում է հենց իմ առաջին ձայնասկավառակը, ճիշտ է, արդեն ունեինք երգ, որը գրել էր ամերիկացի երաժիշտ Թիան Թայլորը, ուղղակի ողջ թիմը քննարկումից հետո եկավ այն եզրակացության, որ դա չի կարող լինել ձայնասկավառակի առաջին երգ: Այդպես, հենց Նադեժդա Սարգսյանի խոհանոցում, որտեղ նա միշտ սիրում էր նստել, հյուրասիրել, մենք նստած տասը րոպեում, գրեցինք «Քեզ հետ» երգի բառերը»:

Ըստ Նադյայի` երգն ու տեսահոլովակն անակնկալ է եղել հենց Նադեժդա Սարգսյանի դստեր` երգչուհի Էմմիի համար. «Երգը պատրաստ լինելուց հետո որոշեցինք` անակնկալ-նվեր կլինի Էմմիին, ու արագ սկսեցինք տեսահոլովակի նկարահանումները, որը տեւեց 2 օր: Իրականում ուզում էինք, որ Էմմիի ծննդյան օրվան նվեր անեինք, բայց հետո հասկացանք` ավելի լավ կլինի տեսահոլովակի կարճ տարբերակը թողարկենք նրա ծննդյան օրը: Ամեն ինչ այդպես էլ եղավ, ու տեսահոլովակն արդեն թողարկվեց ապրիլի վերջին»:

Մեր այն հետաքրքրական հարցին, թե Էմման ինչպես արձագանքեց անակնկալ-տեսահոլովակին, Նադեժդան ծիծաղելով անկեղծացավ. «Էմման ասաց` չնայած երգը շատ եմ հավանել, բայց ինքնագլուխ բաներ եք անում, տեսահոլովակը կարող էր ավելի լավը լիներ, եթե ինձ ասեիք: Բայց հավատացե՛ք չեմ ուզում, որ ինչ-որ մի տեղ ինձ համար զանգեն, ասեն... Չեմ ուզում օգտագործել Էմմիի համբավը, որովհետեւ նա արդեն կայացած երգչուհի է: Անգամ տեսահոլովակում ոչ մի տեղ նշված չէ, որ նվիրված է Նադեժդա Սարգսյանի հիշատակին, որովհետեւ չենք ուզում օգտագործել նրա անունը, որ տպավորություն չստեղծվի, թե ուրիշների շողքի տակ փորձում ենք առաջ գնալ: Մենք, իմ թիմով, ամեն տեղ կզանգենք, կգնանք ու կդիմենք ինքներս»:

Կրտսեր Նադեժդան, երգարվեստում իր վերցրած երկարատեւ դադարը բացատրեց այսպես. «Ճիշտ է, ես Նադեժդա Սարգսյանի մեծ դպրոցն եմ անցել, 4,5 տարեկանից մինչեւ 16 տարեկանը մասնակցել եմ միջազգային մրցույթների ու մրցանակներով վերադարձել: Բայց այս դադարի ընթացքում ավելի շատ բան հասկացա, ավելի շատ բան սովորեցի, ուսում ստացա, արդեն դասավանդում եմ «Դո, Ռե, Մի» վոկալ ստուդիայում: Ըստ իս, այս տարիների դադարն ինձ ավելի էր հարկավոր: Այդ ընթացքում բոլորս զբաղված էինք մորաքրոջս առողջությամբ, դա էլ մի քիչ պատճառ հանդիսացավ իմ դադարի համար` ինձ համար ավելի կարեւոր էր լինել Նադյայի կողքին քան` զբաղվել երգով: Նրա մահվանից հետո ուժերս հավաքեցի եւ որոշեցի վերադառնալ երգարվեստ, եւ այդ անուն-ազգանունը բարձր պատվով հավերժ պահել հայկական երգարվեստում, հակառակ դեպքում` ավելի լավ կլինի անուն-ազգանունս փոխեմ»:

Այնուամենայնիվ, Նադյան արդեն աշխատում է երկրորդ տեսահոլովակի վրա, իսկ սեպտեմբերին նախատեսել է թողարկել նոր ալբոմ-ձայնասկավառակ, որից հետո նախատեսել է մեծ համերգային շրջագայություն սկսել:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ



Աննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԽուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված ենԲլինքենին Չինաստանում ավելի վատ ընդունեցին, քան ՇոլցինՆպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախԿրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցՈւկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրաՎաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդԱնդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan TimesՓաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակելԴժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan TimesՆա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.amԴեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода