ՆՈՐԱԾԻՆ ՊՏՂԻՆ ՋՐԱՏԱՐԸ ԳՑԱԾ ԿԻՆԸ 10 ՏԱՐԵԿԱՆ ՏՂԱ ՈՒՆԻ
Արխիվ 16-20Հունիսի 2-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղում` ջրատարի մեջ, նորածին երեխայի դիակ կա: Պարզվել է, որ Փարաքար գյուղի մի բնակչուհի մայիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, պարկի մեջ դնելով իր նորածին պտղի` իր պնդմամբ՝ մահացած դին, նետել է ջրատարը: Մեզ հաջողվեց պարզել, որ տվյալ կինը ամուսնացած է, ունի տաս տարեկան տղա երեխա: Ապրում են սոցիալապես անապահով պայմաններում, գերեզմանների մոտ` փոքրիկ տնակում: Ամուսինը հիմնականում հացի փողը գերեզման փորելով է վաստակում: Թե ինչու է կինը նման դաժանության գնացել, համայնքում դժվարանում են պատասխանել: Պատմեցին նաեւ, որ ճարպիկ, ասող-խոսող կին է ու դժվար անգիտակցաբար նման քայլի գնար:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ