ԻՆՉ ԿԱՐԾԻՔԻ ԵՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ՝ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արխիվ 16-20Ինչ հնարավոր հետեւանքներ կարող է իր հետ բերել անցումային արդարադատություն կոչվածը, արդյոք դրա անհրաժեշտությունն ունի՞ մեր արդարադատությունը, փորձեցինք հետաքրքրվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ՌՈՒԲԵՆ ԱՓԻՆՅԱՆԻՑ, ով ասաց.
- Անկեղծ ասած, ես իմ կարծիքը ունեմ, բայց չեմ ուզում հիմա բարձրաձայնեմ` ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար:
- Բայց Դուք ներկայացնում եք դատական իշխանությունը, եւ Ձեր կարծիքը եւս հետաքրքիր է:
- Ես շատ հարգում եմ լրագրողներին, նրանց աշխատանքը, բայց թույլ տվեք իմ կարծիքը այդ մասին չհայտնեմ: Կներեք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ