Խնկո-Ապոր անվան գրադարարանում աղմկահարույց գրքի քննարկումը չի կայանա
Արխիվ 16-20«Բուկինիստ» գրախանութ-սրճարանում «Իմ մարմինն անձնական է» 3-6 տարեկան երեխաների եւ նրանց ծնողների համար նախատեսված գրքի, ակտիվիստների կողմից տապալված քննարկման ժամանակ պարզվել էր, որ հաջորդ քննարկումը նախատեսված է Խնկո- Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, որտեղ ներկա կլինեն նաեւ երեխաներ: Սակայն, «Իրավունքի» հետ զրույցում Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն, Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ ՌՈՒԶԱՆ ՏՈՆՈՅԱՆԸ բացառեց այն` շեշտելով, որ մանկական գրադարանում այդ հանդիպումը չի կայանա.
- Մեզ մոտ այդ գրքի շնորհանդես-քննարկումը տեղի չի ունենալու: Իրենք այդ գիրքը բերել են գրադարան, որպեսզի ուսումնասիրենք եւ մեր համաձայնությունը տանք, որ մեզ մոտ նման հանդիպում կազմակերպենք, բայց քանի որ ես քաղաքում չեմ եղել, գիրքը թողել են մեր փոխտնօրենի մոտ, նա էլ վերցրել է գիրքը եւ իրենց հետ կոնկրետ պայմանավորվածություն չենք ունեցել, միայն ինձ հետ համաձայնեցնելուց հետո պիտի լիներ այդ գրքի քննարկում-հանդիպումը: Ես վերադարձա, ուսումնասիրեցի գիրքը եւ որոշվեց, որ այդ հանդիպումը մեզ մոտ տեղի չի ունենա:
- Տիկին Տոնոյան, իսկ որպես մանկակյան գրադարանի տնօրեն ինչպե՞ս եք վերաբերում նման գրքի հրատակմանը, 3-6 տարեկան երեխաներին անհրաժե՞շտ է սեռական թեմաներով շեղել մանկությունից:
- Երբ ես ծանոթացա գրքին, ասեմ, որ աղմուկը, կարծես թե ավելի շատ է անիմաստ, շատ էր շեշտադրում արվում, բայց գիրքը հիմնականում ծնողների համար է, իրենք նման դասընթացներ կամ լուսաբանում կարող են ծնողների համար անել, դա իրենց իրավունքն է, իսկ, թե երեխաներին դա ինչպես պետք է մատուցեն, արդեն նաեւ հոգեբանի ու մանկավարժի կարիք կլինի, անպայման պետք է մասնագետներն ուղղորդեն, ներկայացնեն:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Թեմայի մասին առավել մանրամասն կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»: