Անջելինա Ջոլիի մոտ ախտորոշել են կաթված և անորեքսիա
Արխիվ 16-20Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի մոտ ախտորոշել են Բելլի կաթված,
որը ազդում է դիմային մկանների վրա և անորեքսիա, հաղորդում է Radar Online-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ Ջոլին շատ վատ տեսք ունի, նա կշռում է 42 կգ: Նաև հայտնի
է, որ 43-ամյա Անջելինան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո որոշել է կտակ
կազմել: Դերասանուհին ցանկանում է իր դրամական միջոցների մեծ մասը թողնել
17-ամյա տղային՝ Մեդոքսին, որը բաժանումից հետո անցել է մոր կողմը: Զույգը
ամուսնալուծությունը ձևակերպել է ապրիլի 14-ին: Հիշեցնենք, որ մամուլը գրում էր, որ հայտնի դերասաններ Բրեդ Փիթն ու Շարլիզ Թերոնը
Սուրբ Ծննդյան տոներից հետո սկսել են հանդիպել: Դերասանները միասին հանդես
էին եկել «Եթե Բիլ Սթրիթը խոսել իմանար» հատուկ նախագծում․ Փիթը եղել է
նախագծի պրոդյուսերը, իսկ Շարլիզը հատուկ հյուր է եղել և գրավել դերասանի
ուշադրությունը: Սա, կարելի է ասել, ամուսնալուծությունից հետո Բրեդ Փիթի
առաջին լուրջ հարաբերություններն են: 2018-ին Ջոլին մեղադրել էր Փիթին ալկոհոլ օգտագործելու մեջ և ցանկանում
էր միանձնյա խնամակալություն ստանձնել երեխաների նկատմամբ, սակայն հետո նախկին ամուսինները ընդհանուր հայտարարի էին եկել: