Iravunk.com | Հայկական մշակութային ժառանգության վերականգնումը Ղրիմի ուշադրության կենտրոնում է
«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչ ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Որդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համար Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Հայկական մշակութային ժառանգության վերականգնումը Ղրիմի ուշադրության կենտրոնում է

Արխիվ 16-20

Լրացավ 5-րդ տարին, ինչ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում վերականգնվել է պատմական արդարությունը, եւ այն դարձել է Ռուսաստանի անբաժանելի մաս: 5 տարի անց ինչ իրավիճակ է ռուսաստանյան Ղրիմում, «Իրավունքը» պարզել է հենց տեղում: Ի դեպ, թեպետ մենք այս ճանապարհն անցել ենք ուղիղ 28 տարի առաջ` Արցախի անկախության հանրաքվե անցկացնելով, բայց, այդուհանդերձ, մի շարք հարցերում ղրիմյան փորձը հետաքրքիր է, իսկ իր թռիչքային զարգացմամբ, այդ թվում` մշակութային, նույնիսկ նախանձելի:

ՂՐԻՄԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԿԲԱՑԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ

 Ղրիմի մշակույթի փոխնախարար ԻՍՄԵՏ ԶԱԱՏՈՎՆ «Իրավունքի» հետ զրույցում նախ նշեց, որ այս 5 տարվա ընթացքում հաջողվել է կառուցել 5 հարկանի մանկական մշակութային կենտրոն, որն աննախադեպ մի վայր է դարձել երեխաների համար: Կենտրոնում գործում է տիկնիկների թատրոնն` իր երկու դահլիճներով: Ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությունը մեծ ուշադրություն է դարձնում մշակութային ժառանգություն հանդիսացող ճարտարապետական շինությունների պահպանմանն ու վերականգնմանը: 30-ից ավելի մշակութային տները, որոնք խարխուլ վիճակում էին, նորովի են կառուցվում: Վերջին տարիներին Ղրիմի Հանրապետությունը մեծ հաջողությունների է հասել նաեւ ֆիլմարտադրության ասպարեզում: Ի. Զաատովն ուրախությամբ ասաց, որ տարվա ընթացքում նկարահանվում է 15-18 լիամետրաժ, կարճամետրաժ եւ փաստավավերագրական ֆիլմեր: Ավելին` Ղրիմում ստեղծվել է ոչ առեւտրային կառույց, որը կոչվում է կինոհանձնաժողով, որն էլ աջակցում է բոլոր նրանց, ովքեր նկարահանում են ֆիլմեր Ղրիմի տարածքում` լուծելով օրինակ, լուսային տեխնիկական խնդիրները եւ այլն:

Պարոն Զաատով, ինչպես գիտեք, Ղրիմում հայերս ունենք մեծ համայնք, հետաքրքիր է` պետությունը նախատեսո՞ւմ է հայկական մշակույթի տուն բացել, ինչի անհրաժեշտությունը, բնական է, որ կա:

Ղրիմում հայկական համայնք կա դեռեւս 13-րդ դարից, եւ այն այսօր էլ ամուր է, որովհետեւ 19-րդ դարից ձեւավորվեց նոր հայկական համայնք, որոնք ավանդական սովորություններով ամենաամուր կերպով պահում են իրենց հայկականությունը: Ինչ վերաբերում է պետության կողմից հայկական մշակույթի կենտրոն ստեղծելուն, ասեմ, որ նման հայտ կամ խնդրանք չի եղել հայկական համայնքի կողմից: Եթե լիներ, կուսումնասիրեինք հարցը: Ի դեպ, ասեմ, որ նման փորձ կա 1920-ական թվականներին, երբ ստեղծվում էին ազգային կենտրոններ` հունական, հայկական, գերմանական, բուլղարական: Ինչու ոչ, կարելի է վերադառնալ այդ պրակտիկային:

Իսկապես, շատ տարբեր ազգերի ներկայացուցիչներ Ղրիմում ունեն իրենց համայնքը, ընդ որում` ե՛ւ քրիստոնյաներ են, ե՛ւ մուսուլմաններ: Ի՞նչ քայլեր եք անում, որպեսզի հավասար աչքով նայեք բոլորին եւ զերծ պահեք ժողովրդին տարբեր մշակույթների բախումներից:

Ունենք շատ մշակութային խմբեր` ղրիմ-թաթարական, ռուսական, ուկրաինական, հունական, հայկական, բելառուսական եւ այլն: Այսինքն` Ղրիմում ապրող ազգերի ամբողջ սպեկտորը ներկայացված է մշակույթում: Ինչ վերաբերում է տարբերություններին, մեզ մոտ Մշակույթի նախարարությունում կա կրոնական բաժին, որը պրոֆեսիոնալ կերպով զբաղվում է խնդիրներով: Արդյունքում` ես 1979 թվականից ապրում եմ Ղրիմում ու չեմ հիշում գեթ մեկ կրոնական, ազգամիջյան միջադեպ, որն այստեղ տեղի է ունեցել: Անգամ իսլամական կրոնը, որն այստեղ մինչեւ 90-ակաները բացակայում էր եւ միայն այդ թվերին սկսեց վերածնվել, այսօր ունենք շուրջ 430 մզկիթ Ղրիմում:

«ՂՐԻՄՈՒՄ ԿԱ ՇՈՒՐՋ 40 ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՋԱԽ»

Մշակութային ժառանգության պահպանման կոմիտեի նախագահ ԱՆԴՐԵՅ ՖԻԼԱՏՈՎՆ էլ «Իրավունքի» հետ զրույցում մանրամասնեց, թե այսօր ինչ վիճակում են գտնվում հայկական մշակութային օջախները Ղրիմում:

Ղրիմում կա շուրջ 40 հայկական մշակութային ժառանգության օջախ` դեռեւս 9-րդ, 10-րդ, 12-14 դարերից մնացած, որոնք գտնվում են Արեւելյան Ղրիմում, իսկ մեծ մասամբ` Ֆեոդոսիայում: Այդ թվում` ամենահետաքրքիր օբյեկտներից է` Սուրբ խաչ եկեղեցին, որը գտնվում է Հին Ղրիմ քաղաքում: Ասեմ, որ մինչեւ այն հանձնելը հայկական եկեղեցուն` ՌԴ պետական ծրագրի շրջանակում 2016 թվականին այնտեղ կատարվել են հակավթարային, ամրացման աշխատանքներ: Այնտեղ հիմա գործող եկեղեցի է, եւ կա հոգեւորական: Հաջորդ մեծ ու հայտնի օբյեկտը` Այվազովսկու նկարչական պատկերասրահն է, որը մեծ ծովանկարչի հին տունն է` կառուցված իր նախագծով, եւ այնտեղ հիմա գտնվում է իր նկարների հանրահայտ ցուցադրությունը: 2017-2018 թվականներին այդտեղ եւս կատարվել են հակավթարային աշխատանքներ, վերանորոգում նախասրահում, բակում: Այժմ աշխատում ենք նախագծի վրա, որով կրկին պետական ծրագրով իրականացնում ենք ռեստավրացիոն աշխատանքներ, ինչը նախատեսում ենք ավարտել 2022 թվականին: Այվազովսկու տան կողքին գտնվում է իր քրոջ տունը, որտեղ նույնպես ռեստավրացիոն եւ հակավթարային աշխատանքներ են իրականացվում: 2017 թվականին Հայ առաքելական եկեղեցու մասնակցությամբ` անցկացվել են նաեւ վերականգնողական աշխատանքներ Այվազովսկու գերեզմանում, որը գտնվում է Ֆեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում: Բավականին լավ վիճակում է գտնվում Թեոդոսիայի Սուրբ Նիկողայոս եկեղեցին, որը նույնպես գործում է Հայ առաքելական եկեղեցու ներքո: Իհարկե, կան մի շարք եկեղեցիներ, որոնք գտնվում են վատ վիճակում, բայց մենք նախատեսում ենք շարունակել վերականգնողական աշխատանքները:

Այսինքն` դրանք գտնվում են պետության հովանու ներքո եւ չե՞ն պատկանում հայկական համայնքին:

Ցավոք, հայկական համայնքն այնքան մեծ եւ հարուստ չէ Ղրիմում, որ ֆիզիկապես հնարավորություններ ունենա, որպեսզի վերականգնեն դրանք: Դրա համար մտածում ենք, որ այս օբյեկտները պետք է պետական ծրագրի շրջանակում վերականգնվեն եւ փոխանցվեն` կա՛մ թանգարանային օգտագործման, կա՛մ որպեսզի այնտեղ հայ համայնքը կարողանա անցկացնել եկեղեցական ծեսեր: Մեծ աշխատանք է սպասվում եւ այդ թվում` գիտական, որպեսզի հատ առ հատ ճշտենք` երբ է տվյալ շինությունը կառուցվել, ով է կառուցել, որպեսզի այդ ամենը վերականգնվի ճարտարապետական ուսումնասիրություններ կատարելուց հետո միայն: Եվ վերջում ուզում եմ շեշտել, որ շատ ուրախ ենք, որ մեր օդանավակայանն անվանակոչվել է Այվազովսկու անունով:

ՂՐԻՄՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

 Ի դեպ, Ղրիմի ներքին քաղաքականության, տեղեկատվության եւ կապի նախարարի տեղակալ ՎԱԴԻՄ ՊԵՐՎԻԽԸ եւս մեզ հետ զրույցում փաստեց, որ տեղի հայկական համայնքը մեծ պահանջմունքներ չունի պետությունից: Օրինակ, մեր այն հարցին, թե ինչու Ղրիմի Սահմանադրությամբ հայերենին եւս կարգավիճակ չի տրվում, պատասխանեց.

Սա պայմանավորված է հայախոսների քանակով, ձեզ համար գաղտնիք չէ, որ շատերը ազատ չեն խոսում հայերենով: Այս կապակցությամբ` պահանջմունք է պետք, մինչդեռ նույնիսկ նման խնդրանք չի եղել: Այդուհանդերձ, մեզ մոտ գործում են կիրակնօրյա հայկական դպրոցներ:

Իսկ հայկական մշակույթի տուն ունենալու հետ կապված` ի՞նչ հնարավորություններ կան:

Պետությունն այդ հարցում չպետք է իր ցանկությունը փաթաթի մարդկանց վզին: Եթե հայկական համայնքը նման մշակութային պահանջմունք ունենա, իհարկե, հավատացեք, որ ՌԴ-ն կուսումնասիրի այդ հարցը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտի 16-ին Ղրիմում Գերագույն խորհրդի նախաձեռնությամբ անցկացվեց թերակղզու կարգավիճակի շուրջ հանրաքվե: Նրանք խոստացել էին ինքնալուծարվել, եթե ընտրողները նախընտրեն Ուկրաինայի մաս մնալ: Սակայն հանրաքվեին մասնակիցների 96.7%-ը ցանկություն հայտնեց միանալ Ռուսաստանին: Սակայն Ղրիմի բնակչության ինքնորոշման իրավունքն առ այսօր շարունակում է մնալ Եվրամիության կոկորդին, որը չի ընդունում այն եւ լարում է Ուկրաինային ընդդեմ Ռուսաստանի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ղրիմ-Երեւան



«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել էԷդգար Սևիկյանը հաղթական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. ԱլիևԿարինա Առուստամյանի հարսանիքը՝ 8 ամիս գաղտնի սիրավեպից հետոԺակլին Բաղդասարյանի 27-ամյակը, խոստումն ու «Ժակո» տիկնիկներըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ ԱզնավուրինԱրարատում նույնպես ճանապարհներ են փակվելԳարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգովԵրիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը iPhone-ների վաճառքը Չինաստանում կրճատվել մոտ 20%-ով․ ի՞նչն է պատճառը«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода