Իմաստուն առակ այն մասին, թե ինչպես կարող են թշնամիներն օգտակար լինել
Արխիվ 16-20Մի պետություն կար, որտեղ այնքան շատ էին հավատում նախախնամությանը, որ սովորության համաձայն մահվանը դատապարտվածին մինչ մահապատժի ենթարկելը հնարավորություն էր տրվում մասնակցել ճակատագրի վիճակահանությանը: Պարկում կային միայն երկու թուղթ «կյանք» և «մահ» գրությամբ: Երբ դատապարտյալը քաշում էր առաջին թերթիկը նրան ողորմում էին ու բաց թողնում, իսկ երբ քաշում էր երկրորդը, ապա մահապատիժն անմիջապես իրականացվում էր: Այդպիսով յուրաքանչյուր դատապարտյալ մինչև վերջին րոպեն փրկության հույս էր ունենում:
Մի մարդ բացեց իր գործը, որը սկսեց ծաղկել ու հաջողություն բերել նրան: Ինչպես դա հաճախ է պատահում` հաջողության հետ մեկ տեղ նրա կյանքում հայտնվեցին նրա լավը չկամեցող շատ մարդիկ: Սկզբում նրանք զրպարտելով հասան այն բանին, որ այդ մարդուն ձերբակալեն, իսկ հետո մահվան դատապարտեն:
Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝
Իմանալով, որ դատապարտյալը փրկվելու հնարավորություն ունի նրանք խաբեությամբ պարկի միջից գողացան «կյանք» գրությամբ թուղթը և այնտեղ գցեցին երկրորդ «մահ» գրությամբ թուղթը: Այդպիսով թշնամիներն այդ մարդուն փրկվելու ոչ մի հնարավորություն չթողեցին՝ որ թուղթն էլ նա քաշեր նրան մահվան դատավճիռ էր սպասվում:
Այդ մարդն ուներ նաև ընկերներ, որոնք իմանալով թշնամիների արարքը բանտ ներթափանցեցին և դատապարտյալին պատմեցին ամեն ինչ՝ խորհուրդ տալով այդ մասին պատմել նաև դատավորներին, որպեսզի վերջիններս նախապես ստուգեն պարկի միջի թղթերը:
Բայց, որքան էլ որ տարօրինակ էր, դատապարտյալն այդ լուրը լսելով ուրախացավ ու խնդրեց իր ընկերներին այդ մասին չասել ոչ մեկին ու հայտարարեց, որ դա կփրկի իրեն: Ընկերներին թվաց, թե նա մահվանից առաջ խելքը թռցրել է. բայց նրանք կատարեցին իրենց ընկերոջ ցանկությունը ու լռեցին:
Հաջորդ առավոտ այդ մարդը քաշեց վիճակահանության թուղթը և նրան ազատություն տրվեց:
Ինչպես թշնամիները, այնպես էլ ընկերները շատ զարմացան, թե նա ինչպես կարողացավ դուրս գալ այդ անելանելի վիճակից:
Մարդը վարվեց հետևյալ կերպ՝ տոպրակի միջից հանելով թերթիկը առանց կարդալու նա անմիջապես կուլ տվեց այն: Դատավորներին ոչինչ չէր մնում, բացի ստուգելուց, թե որ գրությամբ թուղթն է մնացել պարկում: Տեսնելով, որ պարկում մնացել է «մահ» գրությամբ թերթիկը որոշեցին, որ դատապարտյալը պարկից հանել էր «կյանք» ը: Հետևաբար մարդուն ազատ արձակեցին:
Այսպիսով, այդ մարդու մահը կամեցողները ակամայից փրկեցին նրա կյանքը:
Մի մոռացեք, որ թշնամիները վատ կյանքից չէ, որ ի հայտ են գալիս: Եթե դուք թշնամիներ ունեք ուրեմն դուք արժանի եք այն բանին, որ ձեզ նախանձեն