ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն Սիմոնյան ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. Հարությունյան Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)

Ֆրանսահայերը կարողացան բոյկոտել ադրբեջանական «Խոջալուի ցեղասպանություն» միջոցառումները

Արխիվ 16-20

Փարիզի Սուրբ Օստաշ եկեղեցում փետրվարի 26-ին ադրբեջանցիները Խոջալուի ցեղասպանություն անվան տակ իրականացրել են համերգ-ակցիա: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի «Նոր սերունդ» կազմակերպության երիտասարդները հակաքարոզով բոյկոտել են ադրբեջանական միջոցառումը: «Իրավունքը», կապ հաստատելով Ֆրանսիայի հարավում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ ԿԱՐԵՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ հետ, պարզեց, որ Ադրբեջանն ամեն տարի Եվրոպայում նման ակցիաներ է իրականացնում եւ ապատեղեկատվություն տարածում, որոնց հակահայկական ակցիաները տեղի հայերը մշտապես բոյկոտում են:

 

««ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ» ԵՐԳԵԼՈՎ, ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔՈՎ ԲՈՅԿՈՏԵՑԻՆ»

Ադրբեջանցիների կողմից Եվրոպայում «Խոջալուի ցեղասպանություն» անվան տակ իրականացվող, ապատեղեկատվություն տարածող այդ ակցիաները ֆինանսավորվում են անմիջապես ադրբեջանական կառավարության կողմից: Նրանք ամեն անգամ ընտրում են տարբեր քաղաքներ: Բայց օրինակ` Մարսելում դա անհնար է իրականցնել, որովհետեւ համայնքը շատ մեծ է, եւ կարող են միտինգներ անել իրենց դեմ: Այս տարի նրանք այդ ակցիան իրականացրին Փարիզի Սուրբ Օստաշ եկեղեցում, որը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի «Նոր սերունդ» կազմակերպության երիտասարդները «Ղարաբաղը մերն է» վանկարկումներով ու ՀՀ օրհներգը` «Մեր հայրենիքը» երգելով, տերունական աղոթքով բոյկոտեցին: Այդ առթիվ արդեն բաց նամակներով դիմել ենք Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաներին, նաեւ այդ եկեղեցու եպիսկոպոսական կարգին, որպեսզի այսուհետ նմանատիպ միջոցառումներ եկեղեցու միջոցով չիրականացվեն Ֆրանսիայում: Որպեսզի կաթոլիկ հոգեւորականները ուշադրություն դարձնեն դրան, եւ այսուհետ արգելվեն նմանատիպ միջոցառումները եկեղեցում: Հասկանալի է` իրենք խորը չուսումնասիրելով` կարծել են, թե ցեղասպանություն է, աղոթքով օգնենք նրանց, բայց իրականում դա քաղաքական թերություն է: Ի դեպ, բացահայտեցինք, որ Ֆրանսիայի Լիոն քաղաքը մտադրված է ապակենտրոնացված հարաբերություն սկսել Ադրբեջանի հետ` փոխքաղաքապետի եւ Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպումից հետո: Դրա դեմ մեծ ակցիաներ ենք նախապատրաստում:

- Կարեն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, վերջերս Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթի ընթացքում հայտարարեց, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվելու է Հայոց ցեղասպանության հիշատակի պաշտոնական օր, ինչը բուռն ընդունվեց Թուրքիայի կողմից:

- Այո, դա տեղի ունեցավ Ֆրանսիայի հարավում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի` իմ համանախագահ ընտրվելուց օրեր առաջ, ¥ես  Անի Ստեփանովի հետ եմ ղեկավարում խորհուրդը¤: Ֆրանսիայում ապրող բոլոր հայերը ապրիլի 24-ը նշում էին որպես հիշատակի օր, սակայն պետությունը դրան որպես այդպիսին մասնակցություն չէր ունենում: Բայց Մակրոնի հայտարարությունից հետո ֆրանսիական բոլոր նահանգապետերն ու քաղաքապետարանները մասնակից պետք են լինեն ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության հիշատակման օրվան: Բայց Բորդոյի նախկին քաղաքապետ Ալեն Ժյուպեն, ով հադիսանում է Բոսֆորի կոմիտեի անդամ եւ վճարվում է թուրքական մեծ գործարարների կողմից, նշանակվեց Սահմանադրական խորհրդի անդամ, դեմ է այդ օրենքին: Նաեւ սենատում ֆրանս-թուրքական ընկերակցության նախագահ Ժակ Մեզարը, ով ստորագրահավաք էր կազմակերպել սենատում, որպեսզի չեղարկվի այդ օրենքը: Նրանք միացան Սահմանադրական խորհրդի նախագահ Ժան Լուի Դբրեին, ով եւս դեմ է մեր պահանջած օրենքինՍա մեզ համար իհարկե անկանոն իրավիճակ է ստեղծում սահմանադրական խորհրդում, ուստի մեր խորհուրդը բաց նամակով դիմեց Ֆրանսիայի նախագահին եւ հանրությանը` չեղարկելու այդ երկու անձերի սահմանադրական խորհուրդ մտնելը: Մենք արգելում ենք թուրք պրոպագանդան Ֆրանսիայում, չի կարող թուրքամետ քաղաքականություն վարող անձ ներգրավվել երկրի բարձրագույն դեմոկրատական գագաթում: Պետք է Ֆրանսիայի կառավարությունը, պառլամենտը եւ պատգամավորները ուշադիր լինեն, որպեսզի նման անձինք տեղ չունենան այնտեղ: Այնուամենայնիվ, մեր խորհուրդը ամեն հնարավոր ջանք կներդնի, որպեսզի Հայոց ցեղասպանության մերժողականության քրեականցման օրենքը ընդունվի Ֆրանսիայի պառլամենտի ու սենատի կողմից: Այդ ուղղությամբ պետք է հստակ քաղաքական լոբբինգ իրականացնենք, հատուկ մեխանիզմներ ենք մշակել որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակներին: Այո, ճիշտ եք. Է. Մակրոնի այդ հայտարարությանը, բնականաբար, հաջորդեց Թուրքիայի սադրիչ եւ անպատիվ խոսքերը՝ ուղղված Մակրոնին: Վստահ ենք, որ մինչեւ ապրիլի 24-ը այդ օրը Ֆրանսիայում պաշտոնապես կընդունվի որպես պետական օր:

 

«ՊԵՏՔ Է ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ»

Ձեր ղեկավարած Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը որքանո՞վ է հետամուտ լինում Արցախի հարցին, քանի որ Հայաստանում խաղաղության նախապատրաստելու կոչեր են արվում, իսկ սահմանի մյուս կողմում դիրքերն են ամրացնում:

- Մեր երկրորդ մեծ քայլը Արցախի հարցն է: Այն հսկայական միլիարդները, որն Ադրբեջանի կառավարությունը ծախսում է՝ զինամթերք ձեռք բերելու համար, մեզ սարսափելի անհանգստություն է պատճառում: Այդ ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի դատապարտենք այն պետություններին, որոնք Ադրբեջանին զենք են վաճառում, ընդ որում, առաջնահերթ՝ ֆրանսիային: Ի դեպ, Է. Մակրոնը այդ ճաշի ժամանակ ասաց, որ այո, մենք վաճառում են զենք Ադրբեջանին, բայց ոչ այնպիսի զենք, որն օգտագործվի Հայաստանի եւ Արցախի դեմ: Ֆրանսիայում կան հատուկ պետական չեզոք կազմակերպություններ, որոնցից պաշտոնական տվյալներ ենք խնդրելու, թե կոնկրետ ինչ զենք է վաճառում Ֆրանսիան` Ադրբեջանին, որից հետո պատրաստվում ենք ակցիա անել այդ ամենի դեմ: 2016 թվականին Իսրայելը հայտարարեց, որ Բաքվին պետք է վաճառի 4 միլիարդ 850 մլն դոլար արժողությամբ ռազմամթերք: Այդ առնչությամբ եւս մենք պատրաստվում ենք մեծ գործունեություն իրականացնել, փորձելու ենք՝ Ֆրանսիայում հրեական համայնքի ուշադրությունը հրավիրել եւ իրենց միջնորդությամբ ճնշում գործադրել Իսրայելի նկատմամբ, որպեսզի դադարեցնի Ադրբեջանի համար զենքի վաճառքը: Սա շատ կարեւոր է, քանի որ ամեն ինչ սկսվում է զինվածությունից: Դրա համար պատրաստվում ենք բողոքի ակցիա անել Իսրայելի հյուպատոսության առաջԻսկ ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա գերտերությունները փորձում են անել այնպես, որպեսզի Արցախի հարցը խաղաղ ճանապարհով ընթանա: Բայց դրան հակառակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոսում է եւ պահանջում, որպեսզի Հայաստանը հետ վերադարձնի այսպես կոչված գրավված հողերը: Պարզապես պետք է ամեն վայրկյան մտածենք, որ վաղը կարող է պատերազմ սկսվել: Պետք է զգոն լինենք, չլճանանք այն մտքի մեջ, թե խաղաղություն է լինելու: Իհարկե, եթե խաղաղություն լինի, շատ լավ, բայց պետք է քաղաքականապես եւ գործով մեր տարածքները պահպանելու համար՝ պատրաստ լինենք պատերազմի, որովհետեւ ով զենք է գնում, ուրեմն նպատակ ունի այն գործածելուՊետք է գերտերությունների, Մինսկի խմբի ուշադրությունը հրավիրենք այս իրավիճակին, որ  Արցախը նորից դառնա բանակցային կողմ: Այդ մասին արդեն ասել ենք Ֆրանսիայի նախագահին, որը Մինսկի խմբի անդամ է, ու փորձում ենք նրա միջոցով մեր ձայնը լսելի դարձնել:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ



ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանաՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինԲոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանԵրևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԿուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода