«Հարգելի կառավարություն, վերջապես անկեղծ եղեք ձեր ժողովրդի հետ»
Արխիվ 16-20Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆՆ կրկին անդրադարձել է հունվար ամսվա գազի գնի հանրության ունեցած բողոքներին՝ մասնավորապես նշելով. «Սա արդեն անցնում է բոլոր սահմանները։ Ստերով կերակրել սեփական ժողովրդին, դա ցինիզմի վերին աստիճանն է։ «Գազպրոմը» չի կարող հաշվիչի թվերը կեղծել, մենք վճարում ենք այնքան, որքան ցույց են տալիս հաշվիչի թվերը. Ուրեմն՝ մենք գործ ունենք դասական ստի հետ։ Ինչպես կասեր հայ դասականը. «Դիփ խափում ին ու խափում»: Հարգելի կառավարություն, վերջապես անկեղծ եղեք ձեր ժողովրդի հետ, պարզ եղեք ու մի ստեք։ Վերջապես «լայվ» արեք եւ հայտնեք ձեր ժողովրդին, որ գազի սակագինը թանկացել է եւ որ ժողովուրդը վճարում է թանկ սակագնով»։
Ըստ Ա. Մութաֆյանի. «Հասկանալի է, որ սա հերթական քաղաքական լկտիությունն է ընդդեմ «Գազպրոմի»։ Կառավարության լռությունը ժողովրդին հերթական անգամ լարում է «Գազպրոմ Արմենիայի» եւ նախկին իշխանությունների դեմ։ Իհարկե, սա ոզնուն էլ է պարզ, բայց չի կարելի սեփական ժողովրդին, որի միջոցով եկաք իշխանության, անձնական նեղվածության ու իշխանական անհեռատեսության պատճառով քամել»։