Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրը Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով ՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր Համբարձումյան Օրվա խորհուրդ. Մարտի 29 «Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք

«Առանց Սփյուռքի նախարարաության չեմ կարծում, որ կկարողանան ավելի օպտիմալ հայրենադարձություն կազմակերպել»

Արխիվ 16-20

Արդեն հայտնի է, որ Կառավարության ներկայացրած պաշտոնական նախագծի համաձայն հունվարի 1-ից կկրճատվեն ՀՀ մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունները ձուլվելով Կրթության եւ գիտության նախարարությանը: Այս օրերին բաց նամականերով ու ԶԼՄ-ներով աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերն ու հայաստանաբնակ մշակույթի գործիչներն իրենց դժգոհությունն են հայտնում ՀՀ վարչապետի այս որոշմանը, նույնիսկ այն մարդիկ ովքեր ամիսներ առաջ հեղափոխության օրերին սատարում էին Փաշինյանին:

Ֆրանսիայի հայաշատ Մարսելի Խ. Աբովյանի անվան հայկական վարժարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի անդամ ԿԱՐԵՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց, որ ինքն էլ բաց նամակով դիմել Փաշինյանին ու Սփյուռքի նախարարի պաշտոնակատարին, սակայն նրանց կողմից դեռ արձագանք չի ստացել: Այդուհանդերձ մեր զրուցակիցը կարեւորելով մշակույթի եւ սփյուռքի նախարարությունները պնդում է, որ երկուսն էլ Հայաստանի համար ստրատեգիական մեծ նշանակություն ունեն:

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓԱԿԵԼ ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՆՔ ՈՒՆԵՆ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԵՐ»

Ըստ Կ. Խուրշուդյանի աշխարհին ներկայանում ենք մեր մշակույթով. «Մշակույթի նախարարությունը կարող են փակել այն պետությունները, որոնք ունեն սեւ ոսկու հանքեր, բայց մեր ժողովուրդը, չունենալով նման ռեսուրսներ միակ հույսը, երկիրը ներկայացնելու, մշակույթն է: Հայաստանն աշխարհին ճանաչելի է իր հարուստ մշակույթովխաչքարերով, եթե պիտի հայկական գոհարները պրոպագանդելու, պահպանելու, հանրայնացնելու եւ տարածելու համար չլինի մշակույթի նախարարությունը, հապա էլ ի՞նչ նախարարություն է պետք մեր երկրին»,- վրդովված ասում է Կ. Խուրշուդյանն ու շեշտում, որ Հայաստանի համար կարեւոր գերատեսչությունները հինգն են, որ պետք է պահպանվեն` Մշակույթի, կրթության եւ գիտության, Սփյուռքի, Պաշտպանության, Արտաքին գործերի եւ Էկոնոմիկայի նախարարությունները. «Որքան էլ մեր բազմադարյա պատմությունը օտարներին ներկայացնենք, միեւնույն է Սփյուռքում ապրող հայերս Հայաստանը ներկայացնում ենք միայն մշակույթով: Իհարկե, չեմ խոսում այն մասին, որ Հայաստանում պետք է զարգացնել թատերարվեստը, կինոարվեստը, կերպարվեստը, երաժշտարվեստը: Հայաստանը գնում է դեպի ռաբիսացման, սերիալների դիկտատուրա, դրա համար մշակույթում պետք են ներդրումներ, ոչ թե նախարարության լուծարում: Մեզ պետք են «Մենավոր ընկուզենու», «Մենք ենք մեր սարերի» նման ֆիլմեր նկարահանել, մեզ պետք են Կարպ Խաչվանքյաններ: Ամիսներ առաջ Հայաստանում Սունդուկյան թատրոնում ներկայացման էի հրավիրված, կեսից դուրս եկա` որակի ցածր մակարդակից, որոկազրկվել է հայկական թատրոնը դրա համար պետք է հզորացնել, ֆինանսավորել, արվեստագետին պաշտպանել, բարձր աշխատավարձ տալ, որ ինքն իր արվեստով զբաղվի ու ոչնչի մասին չմտածի: Նույնը` մշակույթի բոլոր չյուղերում»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ԿԱՄՈՒՐՋՆԵՐՆ ԱՅՐՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ

Մեր զրուցակիցը կրկնակի ցավ է ապրում Սփյուռքի ձայնը ՀՀ կառավարությունում ներկայացնող նախարարության լուծարման համար: Ըստ նրա այդ քայլով Հայաստանի նոր կառավարությունը բոլոր կամուրջներն այրում է սփյուռքի հետ, քանի որ Սփյուռքի նախարարությունը օգտակար է եղել օտարության մեջ ապրող ամեն մի հայի. «Առանց Սփյուռքի նախարարաության չեմ կարծում, որ կկարողանան ավելի օպտիմալ հայրենադարձություն կազմակերպել` Արտաքին գործերի նախարարության մակարդակով: Ինձ չի թվում, որ ԱԳՆ-ն նախարարի մակարդակով կարող է զբաղվել սփյուռքի  ամենափոքրիկ խնդիրներով: Հայաստանի եւ Սփյուռքի միասնականությունը մեր գլխավոր ռեսուրսն է: Զորացնել սփյուռքը, զորացնել Հայաստանը, զորացնել Հայաստան-Սփյուռք իրականությունը, որպեսզի դառնա մեկ միավոր: Համոզված չեմ, որ լուծարելով Սփյուռքի նախարարությունը` դրական նպատակի կհասնենք... Առաջարկում եմ, որ ՀՀ վարչապետը վերանայի այս հարցը: Այլապես ստացվում է, որ Հայաստանը ներկայացված է սփյուռքում` նախարարության տեսքով, բայց սփյուռքը ներկայացված չէ որպես այդպիսին Կառավարության կազմում: Կարծում եմ մեծ ֆինանսավորումները ավելի կուժեղացնի ու կամրապնդի այն ներուժը, որը շարունակաբար կարող է ծառայել սփյուռքին եւ Հայաստանին` աներեւույթ կամուրջը ամրապնդելու համար: Անկեղծ ասած կրճատումները որեւէ կառավարության պարագայում օրինաչափ է, սակայն լուծարելն իմ կարծիքով մեծ սխալ է ե՛ւ քաղաքական, ե՛ւ կենսական, ե՛ւ ստատեգիական առումով, որովհետեւ աշխարհում չկա որեւիցե մի պետություն, որ ունենա իր պետության բնակչության 7 անգամ ավելին հայրենիքից դուրս: Այսինքն` եթե չկա, չենք կարող հիմնվել որեւիցե պետության ծրագրի վրա: Օրինակ Ֆրանսիան ունի 75 մլն բնակիչ, բայց հաստատ այդ 75-ից 7 անգամ ավելին չի ապրում ֆրանսիայից դուրս, դրա համար Ֆրանսիային նպատակահարմար չէ Սփյուռքի նախարարություն ունենալը: Արտաքին գործերի նախարարությունը բացարձակապես չի արտացոլելու արտասահմանում ապրող հայերի պահանջը, գոնե 50 տոկոսանոց հարաբերությամբ, որովհետեւ ԱԳՆ-ն ռեալ զբաղված է կադրային հյուպատոսական գործերով, որը սարսափելի շատ է եւ ծանր: Ստացվում է` ամեն նոր կառավարության որոշմամբ, յուրաքանչյուր դեսպանություն եւ հյուպատոսություն իր  աշխատակազմում պետք է ունենա մի քանի աշխատող, որ ապահովի Հայաստան-սփյուռք, ինչին կներեք ինքս չեմ հավատում, քանի որ այն ավելի շատ մեծ ծախսեր է ներկայացնելու արտասահմանում պահել գրագետ մասնագետ, որը հավասարազոր կկարողանա շփվել ամբողջ համայնիք եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ»:

ԱՅՍՕՐ ՊԱՐԶՎՈՒՄ Է` ՓՈՂ ՉՈՒՆԵՆՔ ՍՓՅՈՒՌՔԻ ՎՐԱ ԾԱԽՍԵԼՈՒ

Մեր զրուցակցի դիտարկմամբ սփյուռքը միլիարդավոր դոլլարների ներդրում է արել, բայց այսօր պարզվում է` փող չունենք Սփյուռքի վրա ծախսելու. «Պետք է չառհամարել սփյուռքին, ընդհակառակը` գնահատել է պետք,  հատկապես այն Image may contain: one or more people, people standing, crowd and outdoorանձանց, ովքեր կարողանում են մեծ զոհողությունների, հսկայական ֆինանսների,  անձնական ռեսուրսների ներդրումների շնորհիվ օտար հողում պահպանել հայի ինքնությունը:  Ինքս լինելով Հայ Առաքելական Եկեղեցուն կից աշխարհում աշակերտների քանակով շատ միակ հայկական վարժարանի ղեկավարը, գտնում եմ, որ այս ամենը պետք է գնահատվի եւ սփյուռքը իր ներկայությունն ունենա Հայաստանի զարգացման, հզորացման, բարգավաճման գործում, որպեսզի կարողանանք միասին պահպանել մեր երկիրը, մեր պետականությունը: Սփյուռքի նախարարությունը լուծարելուն իմ կարծիքով մեծ սխալ է: Սփյուռքը Հայաստանի հետ  իր կապերը պետք է կատարի նախարարության մակարդակով` արժեւորելու համար գոնե սփյուռքում ապրող մարդկանց, այսինքն` սփյուռքի անձը նախարարության միջոցով արտացոլվում է Հայաստանի կառավարությունում: Մինչ օրս կատարած աշխատանքները սկզբունքորեն նորովի կամ բազմակողմանիորեն պետք է ընդլայնվեն, ներոռելով այլ բնագավառներ: Չափազանց ափսոս կլինի ինձ համար նախարարության փակումը, այլապես ստացվում է ամեն ինչ փոշիացնել եւ դառնալ ուրիշ գերատեսչության գերատեսչություն, ուրիշ գերատեսչության մի ինչ-որ ճյուղ»:

Կ. Խուրշուդյանը Սփյուռքի նախարարության գոյությունը մի քանի հանգամանքներով է արդարացնում. «Որպես օտար հողում հայկական դպրոցի տնօրեն,  ինչ-որ խնդիրների, կամ դպրոցի համար անհրաժեշտ գրքերի դեպքում ես ուղիղ դիմում եմ նախարարությանը, իսկ լուծարելու դեպքում ես պետք է քանի՞ Image may contain: 7 people, including Karen Khurshudyan, people sitting, table and indoorնախարարության դիմեմ, որ ինչ-որ հարց լուծվի: Ավելի բարդացնում են մեր աշխատանքը, կարելի է ասել սփյուռքի հետ կամուրջը կտրվում է: Իսկ Սփյուռքի նախարարությունում ամբողջովին ապրում են համայնքներին ուժեղացնելու խնդիրներով, ինչը մինչեւ այսօր չեն անում ո՛չ դեսպանությունները, ո՛չ հյուպատոսությունները: Նրանց ինչ- որ հարցով դիմելու դեպքում տարի է պետք քո դիմումը բավարարելու համար»:

«Իրավունքի» այն հետաքրքրությանը, թե հեղափոխությունից հետո նոր նախարարի աշխատանքից այդքան էլ գոհ չէին սփյուռքահայերը, մեր զրուցակիցը փորձեց բոլորի սպասումներն արդարացնել. «Հաշվի առնելով, որ նոր կառավարություն է եւ նախարարը, որպես այդպիսին, տվյալ նախարարությունում աշխատելու հսկայական փորձ չուներ, ինձ չի թվում, որ չկարողանար շարունակել աշխատանքները: Պետք է հասկանալ ե՛ւ իր գրագիտությունը, տեսնելով սփյուռքը ճանաչելու նրա ցանկությունը, բավական էր արդեն, որ իրեն զգար որպես սփյուռքի ներկայացուցիչը Հայաստանում»,- նշում է Կ. Խուրշուդյանն ու անաչառորեն նաեւ թվարկում այն թերությունները, որոնք թույլ է տվել նոր նախարարը` իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից. «Նոր գործելաոճում մի քանի  թերություն կար, նախ, որ հանեց մեդալների, պարգեւների  ինստիտուտը, ինչն ինձ դուր չեկավ: Ինքս տանել չեմ կարողանում մեդալներ ստանալը, բայց պետք է տեղյակ լինել, որ սփյուռքում ապրող մարդը արժեւորվելու կարիք ունի` Հայաստանի կողմից: Չէ՞ որ ոչ բոլորն են որ պետք է պարգեւատրվեն միայն Վեհափառի, երկրի վարչապետի կամ նախագահի մակարդակով, հարկավոր է նաեւ գերատեսչական պարգեւատրումներ, ինչպիսիք են` 40 տարի դպրոցում աշխատող հայերենի ուսուցիչները, ասոցիացաների նախագահները, կազմակերպություններում աշխատող, փոքրիկ աշխատանքներ իրականցնող, բայց տարիների ընթացքում հայկական ինքնությունը պահող անձինք, որոնք 100-ից ավելի են: Ափսոս էր նաեւ «Արի տուն» ծրագիրը, որը եւս նոր նախարարը եւս հանեց: Իսկ այդ ծրագրի շնորհիվ սփյուռքում ապրող եիտասարդներին ու պատանիներին, որոնք չեն շփվում հայերի հետ, օրվա ողջ մասն  անցկացնում են ֆրանսիական, իսկ սոցիալապես անապահով ընտանիքները` կիսաարաբացված շրջապատում, նրանց  Հայաստան տանելու, հայամետ պահելու գաղափարախոսությունը պահպանվում էր այդ ծրագրի միջոցով, նրանց մի քանի օրորվ կամ մեկ ամսով Հայաստան բերելն էր:  Ինձ մնում է միայն ցավել այդ ծրագրերի չիրականացնելու համար»:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ



Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода