«Երբ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը ձեր թիմում չէ, դուք կզգաք նրա կարիքը». Մարսելո
Արխիվ 16-20
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն խոսել է այն մասին, որ «Ռեալից» Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալը բացասաբար է ազդել թիմի վրա։
«Կրիշտիանուն իմ ընկերն է։ Պարզ է, որ երբ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը ձեր թիմում չէ, դուք կզգաք նրա կարիքը։ Ցանկացած ակումբ կցանկանար Ռոնալդուին իր մոտ տեսնել, բայց «Ռեալը» միշտ «Ռեալ» է մնում և այս ակումբում միշտ իրենց դիրքերում խաղացող լավագույն ֆուտբոլիստները կլինեն» – հայտարարել է Մարսելոն։