2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ) ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն Սիմոնյան ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. Հարությունյան

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ՉՈՐՍ ԿՈՂՄԻՑ ԽՈՍՈՒՄ ԵՆ «ՀՈՂԵՐ ՏԱԼՈՒ» ՄԱՍԻՆ

Արխիվ 16-20

Մինչ թեժանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ կապված պաշտոնական Երեւանի եւ Մինսկի հեռակա լեզվակռիվը, որը կարող է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում վերածվել մերձամարտի, ռուսական որոշ աղբյուրներ ՀԱՊԿ-ը ներկայացնում են մի այնպիսի տեսանկյունից, որի մասին մինչ այդ գրեթե չէր խոսվում, թեեւ ակնարկների պակաս չկար: Խոսքը արցախյան հակամարտության հետ կապված ՀԱՊԿ-ի գործադրման հնարավորության մասին է:

 

ՌՈՒՍՆԵՐՆ ԷԼ ԽՈՍԵՑԻՆ «ՀՈՂԵՐ ՏԱԼՈՒՑ»

Այսպես, նախօրեին ռուսական «Նացիոնալնայա օբորոնա» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն, ում, իհարկե, անտեղյակ մեկը չես համարի, խոսեց ղարաբաղյան խնդրի կարգավորման նման մեխանիզմի մասին՝ պատասխանելով ադրբեջանական OXUգaz լրատվական կայքի հարցերին: Այսպես, ըստ Կորոտչենկոյի, կարող է լինել խնդրի կարգավորման նման մեխանիզմ. «Հայաստանը վերադարձնում է 7 շրջաններից 5-ը, իսկ, այսպես ասած, անվտանգության գոտում կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները: Այդպիսով, խաղաղապահներն իրենց ներկայությամբ կերաշխավորեն, որ հակամարտող կողմերի միջեւ ռազմական գործողություններ չեն սկսվի: Ի պատասխան էլ, Ադրբեջանն ու Թուրքիան վերացնում են Հայաստանի բլոկադան եւ վերականգնում տնտեսական կապերըՀաջորդ փուլում Երեւանը կվերադարձնի մյուս երկու շրջանն էլ, ինչի դիմաց Ադրբեջանը կերաշխավորի, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ ոչ զինվորական տրանսպորտային հաղորդակցությունը կլինի անարգել: Շփման գծում կրկին կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները»:

«Հետո արդեն բուն Լեռնային Ղարաբաղի հարցն է: Սա թերեւս ամենից բարդ խնդիրն է, որը կարելի է լուծել, եթե լինի քաղաքական կամք: ԼՂՀ-ում նույնպես կտեղակայվեն խաղաղապահ ուժեր, որոնք կլինեն անվտանգության երաշխավորներ, ադրբեջանցի փախստականները կվերադառնան, կիրականացվի տեղի հայկական զորամիավորումների զինաթափում եւ ոստիկանական ուժերի կազմակերպում, որը կապահովի հանցավորության դեմ պայքարը, կարգուկանոնը եւ հայ ու ադրբեջանական համայնքների խաղաղ գոյակցությունը»:

Հասկանալի է՝ Կորոտչենկոյի նկարագրած «մյուս երկու շրջանի» եւ «բուն Լեռնային Ղարաբաղի» դրվագները զառանցանք են հիշեցնում: Չնայած, եթե նկատենք, նա փորձել է առավելագույնս ակցենտները մեղմել, այդպես էլ հստակ չասելով, որ Ղարաբաղը եւս տեսնում է Ադրբեջանի կազմում. հակառակ դեպքում ո՞րն է բուն Արցախում խաղաղարարներ տեղակայելու իմաստը, եթե վերլուծաբանի ասելով, այդ ուժերը մինչ այդ արդեն իսկ պետք է շփման գծի երկայնքով տեղակայվեն: Չնայած, հաշվի առնելով, որ նա այս սցենարը ներկայացնում է ադրբեջանական լրատվամիջոցով, կարելի է նաեւ ենթադրել, որ «բուն Լեռնային Ղարաբաղի հարցի» կարգավորումը փորձել է ներկայացնել ադրբեջանական քիմքին համահունչԻնչ վերաբերում է հակամարտության կարգավորման նրա նկարագրած առաջին փուլին, ապա այստեղ նախ նկատենք, որ Կորոտչենկոն, ըստ էության, որեւէ նոր բան չի ասում: Նրա նկարագրածը, ըստ էության, հակամարտության, այսպես ասած, միջանկյալ կարգավորման գաղափարն է, որը տարբեր ակնարկների տեսքով օրակարգային դարձավ վերջին երկու տարիներին: Խոսքը հետեւյալ տրամաբանության վրա հիմնված վարկածի մասին է. քանի որ օրակարգում է հարավկովկասյան տարածաշրջանով մեգածավալներով բեռնափոխադրումների, այսինքն՝ մի կողմից՝ չինական «Մետաքսի ճանապարհի» հարավային թեւի, մյուս կողմից՝ ՌԴ-Հնդկաստան ընդհանուր ուղղությամբ բեռների շարժի գաղափարը, դա պահանջում է արցախյան հատվածում պատերազմի բացառում: Եվ մոտավորապես երկու տարի առաջ էլ սկսեց դանդաղ, բայց հաստատուն տեմպերով օրակարգ մտնել այն խոսակցությունները (ինչին մենք դեռ այն ժամանակներից սկսած անդրադառնալու առիթներ ունեցել ենք), որ եթե հնարավոր չդառնա հասնել արցախյան հակամարտության վերջնական հանգուցալուծման, ապա կարող է խնդիրն այլ կերպ դրվել: Այն է՝ ռազմական երաշխիքներով, այսինքն՝ ռուսական խաղաղարարների տեղակայմամբ իրականացնել 3-5 ազատագրված նախկին շրջանների վերադարձ՝ տարածաշրջանային կոմունիկացիաներն անարգել վերագործարկելու պայմանով: Իսկ ահա բուն Արցախի կարգավիճակի հարցը, որը հակամարտության հիմնական խնդիրն է եւ որի շուրջ այս պահին կա Հայաստանի եւ Ադրբեջանի՝ իրարից 180 աստիճանով տարբերվող դիրքորոշում, նույն այդ ռազմական երաշխիքով կմնա ապագային: Ընդ որում, այս տարբերակը մեկ էական հարցում նաեւ Մոսկվային է երաշխիքներ տալիս: Այսինքն, արցախյան խնդրի վերջնական կարգավորման պարագայում աշխարհաքաղաքական ի՞նչ վարքագիծ կդրսեւորեն Հայաստանն ու Ադրբեջանը, մեծ հարցականի տակ է: Իսկ ահա կիսալուծումը եւ խաղաղապահների տեղակայումը տարբեր երաշխավորում է սյուրպրիզներից: Եվ հաջորդը. նման մեգածրագիրն (խոսքը տարեկան 20-30 միլիոն տոննա բեռնաշրջանառության մասին է) ինքն է պահանջում ռազմական ապահովվածություն, քանի որ հենց հարավկովկասյան հատվածում է, որ կոմունիկացիաներն առավելագույնս են մոտենում ամերիկյան ազդեցության գոտիներին: Եվ ահա նույն խաղաղարար ուժերը նաեւ այդ խնդիրն են լուծում՝ անմիջական կապ ունենալով իրանական զինուժի հետ:

 

ԻՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ «ՀՈՂԵՐ ՏՎԵՔԻ» ՄԻՋԵՎ

Այսպիսով, կրկնենք, Կորոտչենկոն, ըստ էության, նոր բան չի ասում: Սակայն նրա այս հայտարարությունը, այնուամենայնիվ, մեծ կարեւորություն ներկայացնում է` հաշվի առնելով հետեւյալը: Այն, որ ռուսական կոմպիտենտ փորձագետները սկսում են այս մասին խոսել, դա եւս մեկ անգամ հաստատում է, որ նման գործընթաց իրոք կա: Եվ այն, որ նույն մակարդակով այդ մասին խոսվում է բացահայտ, դա ակնարկ է, որ տվյալ մեխանիզմն առաջնային օրակարգում էԱյստեղ, թերեւս, հարցին նաեւ այս կողմից նայենք: Ըստ էության, մոտավորապես նույն մեխանիզմի մասին են վերջին ժամանակներս մի գլուխ խոսում նաեւ ամերիկյան բարձրաստիճան աղբյուրները` սկսած հայաստանյան դեսպանից, վերջացրած՝ նախագահի խորհրդական Բոլթոնով: Ավելի ճիշտ, թեեւ ամերիկյան կողմը իր հերթին է խոսում հողերի հանձնման մասին՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ինչի դիմաց, բայց նաեւ չի ներկայացնում այն մեխանիզմը, որն այդ դեպքում կապահովի խաղաղությունը: Հիշեցնենք Միլսի բանաձեւը՝ «հող՝ խաղաղության դիմաց»: Բայց ի՞նչը կարող է երաշխավորել այդ խաղաղությունը: Տրամաբանորեն հարցի պատասխանը հասկանալի է՝ խաղաղարար ուժերը: Բայց ո՞ւմ խաղաղարարները: Կորոտչենկոն հստակ նշում է ռուսական տեսակետը՝ ՀԱՊԿ-ի: Նաեւ չմոռանանք, որ շրջանառության մեջ հայտնվեց նաեւ գաղափար, որ ամերիկացիները եւս կարող են ռազմաբազա տեղակայել Արցախում: Սակայն դա նախ՝ դեռ այդպես էլ պաշտոնապես չի հաստատվել: Երկրորդը, Արցախում ամերիկյան բազան, մեծ հարց է, թե տեխնիկապես գործելու հնարավորություն կունենա՞: Եվ, վերջապես, նման բազան, անշուշտ, միանգամից կտանի ռուս-ամերիկյան (Իրանը չմոռանանք) ուղղակի ռազմական բախման, քանի որ հակառակ դեպքում ՌԴ-ն պարզապես ստիպված է լինելու վերջնականապես հրաժարվել առնվազն ողջ հարավկովկասյան տարածաշրջանից, Իրանի հետ ցամաքային կապի ուղիներից ու հիշատակված բոլոր տնտեսական ծրագրերից, էլ չենք ասում, որ հարվածի տակ է դրվում նաեւ Հարավային Ռուսաստանը: Իհարկե, կա տարբերակ, որ ԱՄՆ-ն կգնա նման ռիսկի: Նկատի ունենք, որ Վաշինգտոնը Հարավային Կովկասն ամբողջական ռազմական վերահսկողության տակ առնելու որոշակի շանսեր կունենա, եթե ողջ ծավալով վերականգնի Թուրքիայի հետ հարաբերությունները: Ընդ որում, նման գործընթացի նախանշաններ այս պահին կան. Թրամփը կարծես թե Թուրքիային զիջումներ անելու որոշ քայլեր կատարում է, այդ թվում՝ խոսակցություններ կան, որ լրջորեն քննարկում է Գյուլենին արտահանձնելու հարցը: Բայց մյուս կողմից՝ բեռնափոխադրումների նշված ծրագրերից Թուրքիան իր շահն ունի եւ միգուցե անգամ դա զիջի, եթե հնարավորություն ունենա՝ իր վերահսկողության տակ առնել Հարավային Կովկասը: Բայց անգամ նման ծայրահեղ սցենարի դեպքում Թուրքիան կանգնելու է միանգամից ՌԴ-ի եւ Իրանի հետ առաջին պլանում բախվելու հեռանկարի առաջ, եւ քիչ հավանական է, որ Էրդողանը կգնա նման արմատական քայլերի:

 

ԱՅՍ ԾԱՆՐ ՊԱՀԻՆ ՀԱՊԿ-Ի ՍԿԱՆԴԱԼՆ ԷՐ ՊԱԿԱՍ

Այսպիսով, այն տպավորությունն է, որ ՀԱՊԿ խաղաղարարների տարբերակը դառնում է հիմնական հեռանկարը: Եվ այստեղ առաջ է գալիս մեկ այլ հանգամանք: Ինչո՞ւ ոչ թե ռուսական, այլ ՀԱՊԿ խաղաղարարների մասին  է խոսքը: Դա, թերեւս, կարող է Մոսկվայի կողմից Հայաստանի համար նախատեսված լրացուցիչ երաշխիք դառնալ, որ տարածքներ հանձնելու դեպքում Արցախի կարգավիճակի հարցում անակնկալներ չեն լինի. ի վերջո, հենց Հայաստանը եւ ոչ թե Ադրբեջանն է ՀԱՊԿ անդամ՝ այդ կառույցում վետոյի կիրառման իր իրավունքներով հանդերձ: Եվ այս պարագայում, թերեւս, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ սկանդալին եւս այս կողմից պետք է մոտենալԱյստեղ նախ նկատենք, որ ինչքան էլ Արցախի հետ կապված հիշատակված մեխանիզմը (եթե իրոք առաջիկա ընտրություններից հետո դրվի բանակցային սեղանին) Հայաստանի համար անընդունելի լինի, սակայն բոլորն են հասկանում, որ այլընտրանքը կարող է լինել բանակցությունների դադարն ու նոր պատերազմը: Հայաստանը կնախընտրի հրաժարվել անգամ մի թիզ հող հանձնելուց եւ պատրաստվել պատերազմի՞. սա էլ է տարբերակ, որը նշված ողջ իրավիճակը գլխովի շուռ է տալիս: Մյուս տարբերակով, թե կնախընտրի ՀԱՊԿ խաղաղարարների գաղափարը, ապա դա պահանջում է ՀԱՊԿ-ում, ավելի ճիշտ՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում դիրքերի առավելագույնս ամրապնդում: Այն, որ այդ ուղղությամբ պաշտոնական Երեւանը լուրջ թերացումներ արդեն իսկ ունի, դա էլ է հայտնի փաստ: Սակայն իրավիճակը դեռ վերահսկելի է, ու թերեւս ՀԱՊԿ-ի հետ կապված սկանդալը հենց այդ վերահսկելիությունը խաթարելու տարբերակ է, որը բավականին լավ խաղարկում է Բաքուն՝ ՀԱՊԿ-ում իր դաշնակիցների միջոցով: Ու խնդիրն այն է, որ մեր պատկան այրերը «հավեսով» ներքաշվել են այդ պրովոկացիայի մեջ:

Կամ, վերջին տարբերակը. միգուցե մեր արեւմտամետները դեռ մտածում են ՀԱՊԿ-ից դուրս գալու մասի՞ն՝ հույսները «անգլիական նավերի» վրա դրած: Դա, վստահաբար, կկրկնի 1920թ.-ի պատմությունը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 



2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանաՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինԲոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանԵրևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԿուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմս
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода