Ի՞նչ կապ ունի Կիրկորովը Ֆրանկոֆոնիայի հետ. պարզաբանում ԱԳՆ-ից
Արխիվ 16-20Մի քանի օր է, ինչ Հանրապետության հրապարակում կառուցվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի տոնական համերգի բեմը:
Երեկվանից հրապարակի տարածքում պտտվում է ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի դիմապատկերով բեռնատարներ:
iravunk.com-ը կապ հաստատեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի հետ, պարզելու, թե ինչ կապ ունի ռուս երգիչը Ֆրանկոֆոնիայի միջոցառումների հետ. «Մատակարար բելառուսական կազմակերպություններից մեկը, որը տրանսպորտային ծառայություն է մատուցում և ինչ-որ նյութեր է տեղափոխում, Ֆիլիպ Կիրկորովի հետ ունի պայմանագիր, որ իրենց մեքենաների վրա պետք է լինի հենց Կիրկորովի նկարները: Այդ ամենը միայն դրանով է պայմանավորված»:
iravunk.com-ի այն հարցին, թե արդյո՞ք Կիրկորով ելույթ ունենալու է գագաթնաժողովի շրջանակներում, ԱԳՆ խոսնակը հաստատեց, որ ոչ:
ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆ