Արդյոք նոր տեղեկացավ իշխանությունը Ֆրանկոֆոնիայի մասին եւ հրատապ որոշում կայացրեց. տեսանյութ
Արխիվ 16-20Հայաստանի Ազգային ժողովում ընթանում էր արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»: Նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է:
Հիշեցնենք, որ նախօրեին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մասնավորապես, հոկտեմբերի 7-ից Հայաստանում մեկնարկում են Ֆրանկոֆոնիայի օրերը եւ անհրաժեշտ է լինելու, որ երկու օր (հոկտեմբերի 11-12-ին) ոչ աշխատանքային հայտարարվի: Իսկ դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն կատարել հիշյալ օրենքում:
Պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հիմնական զեկուցող ԱԳ փոխնախարար Ռուբինյանին հարցեր ուղեց, ով, ի դեպ, հայտնի ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանի տղան է.
«Ինչո՞վ է պայմանավորված հարցի հրատապությունը եւ կանոնակարգ օրենքով նախատեսված է, որ արտահերթ հարցը հինգ օր առաջ է մտնում քննարկումից Ազգային ժողով, բայց այն մտել է մեկ օր առաջ»:
Ըստ Ռուբինյանի հրատապությունը պայմանավորված է Հայաստանում, Երեւանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջոցառման հետ: «Ինչպես գիտեք ամսի 7-ից 12-ը նախատեսված են միջոցառումներ, որով էլ պայմանավորված էր հարցի հրատապությունը»:
Հարցին միջամտեց նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ ասաց, որ այդ հարցը վերաբերում է ԱԺ նախագահին. «նման պարագայում կանոնակարգը տալիս է այն իրավունքը, որպեսզի, եթե վարչապետը պետք է հրատապ բերի նա բանավոր համաձայնեցնում է ԱԺ նախագահի հետ, ինչը արվել է մեկ օր առաջ»:
«Այդ մասին հայտնի էր դեռեւս անցյալ տարի նոյեմբեր ամսից», արձագանքեց պատգամավորը, եւ արդյո՞ք նոր տեղեկացաք Ֆրանկոֆոնիայի մասին:
«Անշուշտ ո՛չ, պարոն Բաբուխանյան, նոր չիմացանք, սակայն մտադրությունը կապված Ֆրանկոֆոնիայի հետ տեղափոխել աշխատանքային օրերը, վերջերս է որոշվել, հետեւաբար հիմա ենք ներկայացնում այս նախագիծը»,- եզրափակեց Ռուբինյանը :
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ