Հայաստանը պետք է պահել տնտեսական մեկուսացման մեջ. Ֆարհադ Մամեդով
Արխիվ 16-20
Հայաստանը պետք է պահել տնտեսական մեկուսացման մեջ. «ՄԱԿ-ը անընդունակություն է ցուցաբերել անջատողականության դեմ պայքարի հարցում»: Հոկտեմբերի 3-ին նման հայտարարությմաբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը` «Անջատողականությունը, որպես մարտահրավեր միջազգային կարգին» խորհրդաժողովի ժամանակ: «Ադրբեջանի ռազմավարությունը կայանում է՝ Հայաստանը պահել տնտեսական մեկուսացման մեջ, ուժեղացնելով իր ռազմական ներուժը»,- եզրափակիչ խոսքում նշել է Մահմեդովը:
Սա բացահայտ փաստ է, որ միջազգային հարթակում կարող է գործածել հայկական դիվանագիտությունը:
Գևորգ Գյուլումյան