Ոչ ափալ-թափալ, բայց ամենակարճ ժամկետներում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ. ՀՀ վարչապետ
Արխիվ 16-20ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Նյու Յորքի և Դուշանբեի հանդիպումների արդյունքները ասաց, որ ընդհանուր առմամբ գոհ է այս այցերից, և ըստ պայմանավորվածության արդեն վաղվանից կսկսեն զբաղվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար բանակցություններ, քննարկումներ սկսելով, ըստ վարչապետի կա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ. «Արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ, որովհետև, ըստ էության, ողջ միջազգային հանրության, ներդրողների համար այդ հանգամանքը կարևոր է, որպեսզի համոզվեն, որ կարող են գոնե միջնաժամկետ ներդրումային ծրագրեր իրականացնել:
Եթե կասկածներ կհնչեն հանրության, ժողովրդի տեսակետի վերաբերյալ, կարծում եմ, որ մենք կմտածենք նաև այդ մասին, թե ինչպես ավելի լայն մասշտաբներով ճշտենք այդ տեսակետը, սակայն արդեն եղած փաստերը բավարար են, որպեսզի պնդենք, որ ոչ ափալ-թափալ, բայց ամենակարճ ժամկետներում տեղի ունենան արտահերթ ընտրություններ, որպեսզի հետհեղափոխական ժամկետը հաղթահարենք, ու երկրի զարգացման հարցերը լինեն մեր օրակարգում»,-բացատրեց նա: