Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք» Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակ Ռուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը

ՄԱՆԴԱՏԸ՝ ՏԵՍԱԿԵՏ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԻՄԱ՞Ց. Հայոց Աշխարհ

Արխիվ 16-20

Երեկ միջօրեին տարբեր լրատվակայքերով արագորեն տարածվեց տեղեկություն, թե «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում է գրել: Մի դեպքում նշվում էր, թե տեղեկությունը հաստատել են ԲՀԿ-ի իրենց աղբյուրները, մյուս դեպքում՝ պարզապես լրատվակայքի աղբյուրները: 
   Ծուխն, իհարկե անկրակ չի լինում: Հատկապես մանդատից հրաժարվելու «ծուխը»: Եվ այն միանգամից ուշադրություն գրավեց ոչ միայն այն տեսանկյունից, որ Վարդան Բոստանջյանը համեմատաբար ակտիվ ու պատրաստված պատգամավորներից մեկն է: 
   Հարցն այն է նաեւ, որ նախօրեին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը որոշակի տեսակետներ էր հայտնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու եւ հատկապես՝ կալանավորելու վերաբերյալ: 
   Պատգամավորը մասնավորապես նշել էր, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցում քաղաքական հետապնդման տարրեր է տեսնում: «Կարելի էր ամբողջ պրոցեսը գնահատել ու դրա վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն հավաքել, գնահատականներ ձեւավորել առանց կալանավորելու: Եթե կալանավորումը պարտադիր ինստիտուտ է ներկայանում այստեղ, այն էլ՝ ՀՀ նախագահի մակարդակով, կարող ես մտածել, սա հետապնդում չի՞։  Պարտադիր չի, որ խափանման միջոցն անպայման լինի կալանավորումը»: 
   Նա, ըստ էության, կասկածի տակ էր դրել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու անհրաժեշտությունը: Մանավանդ այն համատեքստում, որ նախկին նախագահը արտերկրից կամովին վերադարձել էր հայրենիք, ներկայացել խնդրո առարկա գործով քննությունն իրականացնող մարմին: 
   Ի դեպ, միայն Վարդան Բոստանջյանը չէ, որ նման տեսակետ է հայտնում, այդպես արտահայտվող այլ գործիչներ էլ կան: Օրինակ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը (նա էլ նշել է, որ կարելի էր տնային կալանքի տարբերակն ընտրել)։ Սակայն Վարդան Բոստանջյանի հետ կապված իրավիճակը քիչ այլ է։ Չէ՞ որ «Ծառուկյան» դաշինքը դեռ որեւէ հավաքական տեսակետ չի հայտնել Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք ներկայացնելու եւ կալանավորելու վերաբերյալ: 
   Եվ ահա, նման գնահատականներ հնչեցնելուց մեկ օր էլ չանցած նման տեղեկություն է տարածվում, որ այսպես ու այսպես՝ Վարդան Բոստանջյանը պատգամավորի մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: Ո՞վ լինի, որ ուղղակի կապ չտեսնի պատգամավորի հիշյալ գնահատականների ու մանդատի վերաբերյալ տեղեկությունների միջեւ: 
   Մինչ դիտարկում էինք տարբերակը, թե հնարավո՞ր է, որ ոչ մի «ծուխ», այսինքն՝ դիմում էլ չկա, այլ պարզապես որոշակի հոգեբանական ճնշում է գործադրվում կոնկրետ անձի, պատգամավորի նկատմամբ, ինչը լիարժեք ընդունված է ու կիրառվում է որպես «սիրո եւ համերաշխության» թավշահեղափոխականների հիմնական գործիքներից մեկը, այլ տեղեկություն էլ հրապարակվեց: 
   Մասնավորապես կայքերից մեկին (armlur.am) հաջողվել էր նշված հարցով դիմել անմիջապես Վարդան Բոստանջյանին: Պատգամավորը մանդատը վայր դնելու վերաբերյալ հարցին, նախ, պատասխանել է, թե՝ տվյալ պահին ինքը մանդատից հրաժարվելու դիմում չի ներկայացրել, բայց ասել է նաեւ, որ կմտածի այդ մասին: Թղթակցի դիտարկմանը, թե՝ դա կապվա՞ծ է իր հայտնած մտքերի հետ, Բոստանջյանը բացասական պատասխան է տվել, ասել, թե՝ դա միայն կապված է իր առողջական խնդիրների հետ:
   Այդ լուրը հրապարակվելուց կարճ ժամանակ անց արդեն կոնկրետ պաշտոնական հաստատումը եղավ՝ ներկայացրել է: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը տարածվեց, որ, այո, «Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»:
   Կարելի է, իհարկե, մի քանի անգամ ասել, թե Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Վարդան Բոստանջյանի գնահատականները, այդ թվում՝ կատարվածը քաղաքական հետապնդում համարելը, կապ չունեն նրա հետ, որ նա մտածում է պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին: Բայց, ի վերջո, մենք էլ Լուսնից չենք 5 րոպե առաջ վայրէջք կատարել, ու ոչ միայն մենք, եւ լիարժեք կարող ենք կարծիք ու ենթադրություն հայտնել, որ պարզապես կոշտ ճնշում է գործադրվում ինքնուրույն տեսակետ հայտնող ԱԺ պատգամավորի վրա: Ստացվում է, որ նա մանդատից հրաժարվում է՝ կոնկրետ դեպքում իրենց անուններով կամ առնվազն եղելությանը մոտ բնորոշելու, տեսակետ արտահայտելու համարձակություն ունենալու համար: Հետապնդումն ու ահաբեկումը, անցանկալի գնահատական արտահայտողներին քաղաքական դաշտում չեզոքացնելը, ի՞նչ է, պոզով-պոչո՞վ են լինում: 
   Դա, այնուամենայնիվ, շատ ավելի հավանական է թվում, քան առողջական վիճակի մասին մշտակայուն պատճառաբանությունը: Մանավանդ եթե նկատի ունենանք, որ «Ծառուկյան» խմբակցությունն ու հենց Գագիկ Ծառուկյանն այս պահին փաստորեն կոալիցոն կառավարություն են կազմել թիվ 1 թավշահեղափոխական Նիկոլ Փաշինյանի հետ: Իսկ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք ներկայացնելու եւ նրան կալանավորելու առաջին շահառուն է, եթե ոչ հենց հիմնական նախաձեռնողն ու իրավապահ, դատական մարմիններին նման հանձնարարություն տվողը: 
   Եվ խնդրեմ, նման իրավիճակում, իբր, կառավարության կազմի մեջ մտնող ՀՅԴ հայտարարությունը քիչ էր, հիմա էլ՝ Վարդան Բոստանջյանը նման բան է ասում, թե՝ քաղաքական հետապնդում է, կալանավորելու անհրաժեշտություն չկար եւ այլն: Բավական մեղմ ձեւակերպումներ են, ի դեպ: 
   Բայց, ստացվում է, որ դրանք էլ էին շատ պատգամավորական մանդատի հետ համատեղելու համար:

 



Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода