Ի՞նչ են քննարկել Արմեն Աշոտյանն ու Կոնստանտին Կոսաչովը
Արխիվ 16-20Մոսկվա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԿՈՍԱՉՈՎԻ եւ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ միջեւ:
Անդրադառնալով հանդիպման մանրամասներին՝ Ա. Աշոտյանը նշել է. «Քննարկել ենք երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները, արտաքին հարաբերությունների հանձնաժողովների հերթական նիստը աշնանը Ռուսաստանում կազմակերպելու հետ կապված հարցերը, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկայիս վիճակը, ինչպես նաեւ իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները»։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը փաստել է, որ խորհրդարանական դիվանագիտության խողովակներով ունենք ամուր եւ ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ։