Սպասել, թե Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը` իրատեսական չէ
Արխիվ 16-20Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: 1915 թվականին Արեւմտյան Հայաստանում թուրքական յաթաղանին զոհ գնաց 1,5 միլիոն հայ: Մինչեւ այսօր Թուրքիայի կառավարությունը չի ճանաչել իր նախնիների ոճրագործությունը, ավելին` ժխտում է իրականությունը եւ յուրաքանչյուր հարթակ օգտագործում եղած փաստերը հերքելու համար:
Թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՈԶՅԱՆԻ խոսքով` այսօրվա Թուրքիան Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ վարում է ժխտողական քաղաքականությունը.«Այսօր Թուրքիան պատարստ չէ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի ղեկավարությունն առիթը բաց չի թողնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ խեղաթյուրված տեղեկություններ տարածելու համար»,-«Իրավունքի» հետ զրւյցում նշեց թուրքագետը եւ ընդգծեց, որ սպասել, թե Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը` իրատեսական չէ: Ըստ նրա, այս ամենը դեռ չի նշանակում, որ հայկական կողմը չպետք է պայքարի, ընդհակառակը, պայքարը պետք է շարունակի եւ հասնի նրան, որ Թուրքիան ճանաչի իր կողմից իրականացրած ոճիրը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ