Մեկը գետը լողալով անցնում է, մյուսը աղոթք անում նոր անցնում, բայց խեղդվում է..առակ
Արխիվ 16-20Երկու մարդ ճանապարհ են գնում և հանդիպում են մի վարար գետի, որը կարող էին անցնել միայն լողալով…Նրանցից մեկը գետն անցնելիս ոչինչ չի խոսում և կարողանում է հասնել մյուս ափին, երկրորդն էլ աղոթում է նոր մտնում գետը և խեղդվում…Այն աշխարհում հանդիպում է Աստծուն և հարցնում, թե ինչու մահացավ, չէ որ աղոթեց, իսկ մյուսը ողջ մնաց , բայց չաղոթեց…Աստված պատասխանեց նրան.
Նա անցավ, քանի որ ամբողջ կյանքում աղոթել է, իսկ դու միայն նեղության պահին հիշեցիր աղոթքն առ Աստված: