Գերլարված իրավիճակ՝ Ազատի զորամասի գործով նիստում․ «Ձե՛նդ, սուս», «Սխալ եք ներկայացնում» Կուրսկի ուղղությամբ ռուսական «Լանսետ» անօդաչուն ոչնչացրել է ամերիկյան հերթական «Abrams» տանկը (Տեսանյութ) Շրջապատված Վելիկայա Նովոսյոլովկայում, վերջնագիրը մերժելուց հետո, ռուսական ուժերն անցել են վերջնական գրոհին (Տեսանյութ, քարտեզ) Մոսկվան հետխորհրդային տիրույթում վերաֆորմատավորում է իր գործունեությունը. Ռուսական աղբյուր Ինչու Թրամփը որոշեց գաղտնազերծել նախագահ Քենեդիի սպանության փաստաթղթերը Արման Սահակյանի նկատմամբ դատարանը որոշել է իրականացնել վարչական վերահսկողություն, նա կալանքի տակ չէ Հայտարարագիր լրացնելու համար քաղաքացին ստիպված կլինի իր գրպանից ծախսել 6500 դրամ (տեսանյութ) Եվրոպա լիգա. Թիմեր, որոնք դուրս մնացին պայքարից ԱՄՆ-ը կարող է դադարեցնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Օրվա խորհուրդ. hունվարի 24

«Հայի ուղեղն իր տեսակով հզոր շարժիչ է». կառուցվող ինտերակտիվ Նոյյան տապանում այցելուները կթրջվեն ջրհեղեղի տեսարանում

Արխիվ 16-20

Նախորդ տարի հոկտեմբերին Էջմիածնում գտնվող «Մաչանենց» տունը նշեց իր հիմնադրման 30-ամյակը: Արդեն 30 տարի է, ինչ այս յուրահատուկ մշակութային օջախը, որը նաեւ բերդաքաղաք է, տեղացիներին եւ արտասահմանցիներին ներկայացնում է հայկական մշակույթը` հնագույն շրջանից մինչ օրս: Այստեղ ամեն անկյուն, ցուցանմուշ, քանդակ ունի իր պատմությունը: «Մաչանենց» տան հիմնադիր ԳՐԻԳՈՐ ՄԱՉԱՆԵՆՑ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԸ, ով մասնագիտությամբ լուսանկարիչ է, ռեժիսոր նաեւ չորս գրքի հեղինակ, 30 տարիների ընթացքում կարողացել է տան ներսում ստեղծել թատրոն, պատկերասրահ, թանգարան, կազմակերպել ամենամյա սիմպոզիում, որին մասնակցում են տարբեր երկրների արվեստագետներ: Նրա բնորոշմամբ, իր վաղեմի երազանքն է եղել ստեղծել այնպիսի բերդաքաղաք, որտեղ կհավաքի ու կներկայացնի հայոց պատմության կարեւորագույն դրվագները:

«ԵՐԱԶ ՏԵՍԱ, ՈՐ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՄ ՓՈՔՐԻԿ ԲԵՐԴԱՔԱՂԱՔ»

«1986 թվականն էր, Խորհրդային Միություն, մենք ապրում էինք մեր հայրական տանը` Ներքին Խաթունարխում, որտեղ միշտ պրպտումների մեջ էի, միշտ զգում էի, որ իմ նավի վրա չեմ, անգամ դպրոցում մինչեւ 45 րոպեն ավարտվում էր, շունչս կտրվում էր: Ինձ ինչ-որ ձայն էր կանչում, դեպի ուր` չգիտեմ, բայց այն ինձ հանգիստ չէր տալիս, հետաքրքիր էր, մինչեւ այժմ այդ ձայնը կա:

Երբ այդ ձայնի առաջ խլանամ, այն ժամանակ ձեր առջեւ կկանգնի Գրիգոր Բաբախանյանը, սակայն շրջանակներ հագած, բայց ես ազատության մարդ եմ: Մի օր երազ տեսա, որ կառուցում եմ մի փոքրիկ բերդաքաղաք, որն այսօր տեսնում եք, սա այն բերդաքաղաքն է, որտեղ հավաքել ու խտացրել եմ հայ պատմության կարեւորագույն դրվագները: Ուրախ եմ, որ կա արեւ, որի տակ ապրում ենք, կան սահմաններ, որից ներս կոչվում է Հայաստան: Հաճույք է գիտակցելը, որ ունենք պետականություն»:

«ՀԱՅԸ ՀԱՅԻ ՀԵՏ ՊԵՏՔ Է ԿԼՈՐԱՑՎԱԾ ԱՆԿՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊՐԻ»

Գրիգոր Բաբախանյանն ունի իր օրենքները, գաղափարներն ու մտքերը դրանց մի մասը բանաստեղծության տեսքով հանձնում է թղթին, մի մասը` իրականացնում է «Մաչանենց» տանը: Ասում է, յուրաքանչուր գործ պետք է սիրով արվի.

«Պատկերացնո՞ւմ եք հող, որտեղ սեր չկա, նրա տված բերքն ի՞նչ պետք է լինի, շատ, շատ կակտուս, բայց հողը, որը շաղախված է սիրով, նրա տված բերքը որքա՞ն առատ կլինի: Չչգիտեմ սերն ինչով են չափում` կիլոգրամո՞վ, լիտրո՞վ , մետրո՞վ, չափման միավորն էական չէ, կարեւորն այն է, որ եթե ամեն մեկս մեզ վրա պարտք դնենք ու այն կատարենք, ապա այս հողը կլցնենք սիրով:

Միայն այսպես կարող ենք ինչ-որ բան փոխել»,- ասում է բերդաքաղաքի տեր ու տիրականը եւ հավելում. «Մենք պետական ֆինանսավորում չունենք, պետությունն ու եկեղեցին իրենց հոգսերն ունեն, մենք պետք է սովորենք կլոր անկյուններով ապրել, հայը հայի հետ պետք է կլորացված անկյուններով ապրի: Մեր հարաբերությունների հիմքը պետք է լինի սերն ու համերաշխությունը: Մեզ կիսատ-պռատ բաներ պետք չեն, միայն ուզում ենք, որ մեր երկիրը հզոր լինի, ՀՀ քաղաքացին լինի երջանիկ, եւ յուրաքանչյուրն իր գործն անի, իսկ դրա համար  աշխատանքներ պետք է կատարենք: Որեւէ մեկից ակնկալիքներ չունենք, միայն սերտ համագործակցում ենք Էջմիածնի քաղաքապետի հետ»:

«ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՊԱՀՎՈՒՄ Է ԽԵԼԱԳԱՐՆԵՐԻ, ԱՆՈՒՂՂԵԼԻ ԼԱՎԱՏԵՍՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ»

Յուրաքանչյուր տարի «Մաչանենց» տան շնորհիվ հազարավոր օտարերկրացիներ են ծանոթանում հայկական մշակույթի հետ: Նախորդ տարի այցելուների թիվը հասել է 20 հազարի, բացի այդ, ավելացել է երկրների աշխարհագրությունը: Գ. Բաբախանյանի խոսքով` իր «մտքերի բանկում» դեռեւս շատ գաղափարներ կան, դրանք սովորական չեն եւ աստիճանաբար կյանքի կկոչվեն: Այդպիսի մտքերից մեկն էլ իրականացվեց նախորդ տարի, երբ մեկնարկեց Նոյի տան կառուցման աշխատանքները. «Կարծում եմ` Հայաստանի համար ապրանքանիշ ստեղծելը շատ կարեւոր հարց է: Օրինակ` ձուկ բռնելու համար մարդիկ կարթը կախում են այնտեղ, որտեղ ձուկ շատ կա: Պետք է հասկանանք, թե կարթը որտեղ պետք է կախենք, որպեսզի աշխարհը խայծը կուլ տա, ինչ ապրանքանիշեր ստեղծել, որպեսզի կարողանանք մեզ ավելի շատ ներկայացնել աշխարհին: Չեմ ժխտում, մեզ մոտ զբոսաշրջությունը զարգանում է, բայց հարց է, այդ արագությունը մեզ բավարարո՞ւմ է, թե` ոչ: Որովհետեւ հայի ուղեղն իր տեսակով հզոր շարժիչ է: Երբ ավելի շատ, դիպուկ ու տեղին օգտագործվի այն հզոր շարժիչը, որը կոչվում է հայի ուղեղ` տրված Աստծո կողմից, ապա մեր գնացքն ավելի արագընթաց կդառնա: Այդ պատճառով էլ բավականին գումար ենք ներդրել Նոյի տան կառուցման համար, գումարը վարկով եմ վերցրել: Այլ խելագար գիտե՞ք, չէ՞ որ մեր երկիրը պահվում է խելագարների, անուղղելի լավատեսների շնորհիվ: Մի բանաստեղծ ասել է, որ խենթերն են պտտում մոլորակը: Այսօր մոլորակը ծերացել ու հոգնել է, բայց կան խենթեր, որ մոլարկին անվերջ տալիս են ուժ, պտտելու հավես:

Նոյան տունը հավանաբար ավարտին կհասցվի այս տարի հոկտեմբերին` կազմակերպության 31-ամյակին, այդ օրերին կլինի Մաչանենց չորրորդ սիմպոզիումը: Ցանկանում ենք, որ այս սուրբ հողի վրա օտարերկրացին, նաեւ հայաստանցին հնարավորություն ունենան ինտերակտիվ հանդիպում ունենալ Նոյի հետ: Այստեղ Նոյն ապրելու եւ խոսելու է, տան ներսում կլինի ջրհեղեղի տեսարան, եւ մարդիկ այնտեղ մտնելուց կթրջվեն: Նոյի տունը լինելու է ընդհանուր կառուցվող թանգարանի մի մասը: Թանգարանի մյուս հատվածը ներկայացնելու է Արցախյան ազատամարտը, Էջմիածին քաղաքը, կլինեն նաեւ այլ բաժիններ: Այսինքն` կլինի բավականին մեծ թանգարան, որի մեջ բաժին կկազմի արհեստագործական մասը, մարդիկ հնարավորություն կունենան տեսնելու արհեստագործի տունը, պետք է կառուցվի գյուղացի բրուտագործի տուն, իսկ այս ամենը տեսնելուց հետո կիջնեն Նոյի հետ հանդիպման: Կառուցվող տան մի հատվածում կանգնած կլինի Նոյը որոշ կենդանիների հետ, խորհրդանշանակ լուծում ենք տալու, մեր նպատակն է խորհուրդը տեղ հասցնել»:

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԶԻՆԱԴԱԴԱՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ»

«Մաչանենց» տանը ստեղծվել է նաեւ առաջին օրգանական թատրոնը, այստեղ ցուցադրվող ներկայացումներում միաձուլված են թատրոնի եւ կինոյի տարրեր: Ներկայացման բոլոր գործողությունները տեղի են ունենում մեկ վայրում եւ բնական պայմաններում. «Մշակույթի պատերազմը զինադադար չի ճանաչում: Մենք ամեն օր, ամեն վայրկյան, նույնիսկ մեր երազներում պատերազմի մեջ ենք աշխարհի հետ: Մշակույթն է ազգի նկարագիրը պահում, մենք այն տարածելով ենք աշխարհին ներկայացնում մեր տեսակը: Երբեք չասենք, թե մենք լավն ենք, միակն ենք եւ այլն, պարզապես ամեն ինչ արդյունավետ պետք է անենք: Եթե ունենք այս տարածքը, պետք է ծաղկեցնենք, մեր հոգու անապատներն այնքան պետք է ջրենք, որ ամեն տեղ պարտեզ լինի, մեր սրտերում, փոխհարաբերություններում: Եվ փոքրիկ իշխանի նման ամեն վայրկյան, ամեն օր փայփայենք մեր երկիրը` Հայաստան աշխարհը` մեծ Հայաստան աշխարհին տեր դառնալու համար»:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ






Գերլարված իրավիճակ՝ Ազատի զորամասի գործով նիստում․ «Ձե՛նդ, սուս», «Սխալ եք ներկայացնում»Կուրսկի ուղղությամբ ռուսական «Լանսետ» անօդաչուն ոչնչացրել է ամերիկյան հերթական «Abrams» տանկը (Տեսանյութ)Շրջապատված Վելիկայա Նովոսյոլովկայում, վերջնագիրը մերժելուց հետո, ռուսական ուժերն անցել են վերջնական գրոհին (Տեսանյութ, քարտեզ)Մոսկվան հետխորհրդային տիրույթում վերաֆորմատավորում է իր գործունեությունը. Ռուսական աղբյուրԻնչու Թրամփը որոշեց գաղտնազերծել նախագահ Քենեդիի սպանության փաստաթղթերըԱրման Սահակյանի նկատմամբ դատարանը որոշել է իրականացնել վարչական վերահսկողություն, նա կալանքի տակ չէՀայտարարագիր լրացնելու համար քաղաքացին ստիպված կլինի իր գրպանից ծախսել 6500 դրամ (տեսանյութ)Եվրոպա լիգա. Թիմեր, որոնք դուրս մնացին պայքարիցԱՄՆ-ը կարող է դադարեցնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումըՕրվա խորհուրդ. hունվարի 24Երկար ժամանակ ջուր չի լինի«Իրավունք». ՔՊ-ն Գյումրիում հիստերիկ ջղաձգումների մեջ է«Իրավունք». Գյումրիում արտահերթ ընտրությունները կարող են վերածվել կլանային բախումներիՎաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմը ներառվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Ձերբակալվել է Արման Սահակյանը. factor.amԱյս ամենն ուներ 1 բանալի, որի անունն է նոյեմբերի 9-ի արձանագրություններ. ԲալասանյանԻմ սիրտը միշտ Հայաստանում է, շատ մոտ ապագայում անպայման կվերադառնամ. Մոս ՄովսիսյանՎաշինգտոնի դատարանը արգելափակել է Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը սահմանափակելու հրամանըՓետրվարի սկզբին նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆԵս կցանկանայի հնարավորինս շուտ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ․ Դոնալդ ԹրամփԿարճ մարզումները բարձրացնում են ուղեղի արտադրողականությունը. ComPsychologyԱրեգակի վրա հազվագյուտ «ուրվական սեւ նյութի» արտանետում է տեղի ունեցել ԽՍՀՄ-ում հայտնագործված տարօրինակ պահածոներըԳիտնականները հայտնաբերել են ուղի ուղեղում, որն ակտիվացնում է ուսուցման եւ հիշողության համար անհրաժեշտ գեներըՀափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել․ ՄանրամասներՄենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, բայց կան խնդիրներ, որոնք տասնամյակների ընթացքում ավելի են բարդացել․ Զախարովան՝ Արցախի ղեկավարության շինծու դատավարության մասինՌետրո օծանելիքներ, որոնց վրա շատ կանայք նույնիսկ ուշադրություն չեն դարձնի, որոնք նախկինում հանրաճանաչության գագաթնակետին էինՀայաստանի նկատմամբ ագրեսիա կլինի, երբ Իրանին կներքաշեն լայնածավալ ռազմական գործողութունների մեջ. Հովհաննիսյան 6 ապրանքներ և ուտեստներ ԽՍՀՄ-ից, որոնք այժմ գրեթե անհնար է գտնել Մի զանգով Ալիևին տեղը կնստացնեն, պատերազմն էլ կկանգնացնեն, ԱՄՆ-ի հետ փաստաթուղթը շատ կարևոր էՊետք է գնալ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու և խորացնելու ճանապարհով. Հայկ Այվազյան Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ երկխոսությունը․ Մարիա ԶախարովաԵրևանը չի ասել, որ իրեն «Նոյեմբերի 9-ի» փաստաթղթի մասի չի համարում, հայտարարություն չկա․ ԶախարովաՕվերչուկի՝ ՀՀ-ի` ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարությունը քաղաքական չէ, նա բացատրում էր, թե ինչ կլինի ԵՄ-ի անդամակցության օրինագծից հետ․ ԶախարովաԻնչո՞ւ Գռզոյի դեպքում հայտնի ճշմարտությունը չի գործում.Armenian infoՏավուշում վարժանք է անցկացվելուՊետդուման Թրամփին կոչ է արել ուժի լեզվով չշփվել Ռուսաստանի հետԶրույցն անկեղծ էր, բայց ամեն ինչ չէ, որ տեսախցիկի առջև էր. Զախարովան՝ ՀՀ և ՌԴ ԱԳՆ ղեկավարների բանակցությունների մասինՀայաստանի ԱԳ նախարարը ցավով է նշեց, որ Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկանՍարսափելի մանրամասներ. Կալանավորված ղեկավարները ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական ծանր խոշտանգումներիԱյդ Աննան է, որ պետության վրա ամենօրյա ռեժիմով թքում է.Armenian infoՊատրաստում ենք սուրճ տարբեր համային շեշտադրումներովԿփորձենք բալանսավորել հարաբերությունները ԵՄ-ի, ՌԴ-ի և տարածաշրջանային ուժերի հետ. Փաշինյանը՝ ԴավոսումՄտահոգիչ են Ադրբեջանի հայտարարությունները, ինտենսիվ թռիչքները՝ հավանաբար զենք են տեղափոխում ԲաքուՈր դեպքում ԵՄ-ն զորք կուղարկի Ուկրաինա․ FTՆԱՏՕ-ն Ուկրաինային առաջարկ է արելՋեյ Լոն մատնահարդարման նոր ձև է թելադրում (լուսանկարներ)Որտեղ կկրեն տնային կալանքը Բաքվի գերիները Ստեփանակերտո՞ւմ, թե՞ …Մեկնաբանում է փաստաբանըԹրամփը պատրաստվում է լրացուցիչ զինվոր ուղարկել Մեքսիկայի սահման
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top