Վրաստանում քաղաքական սկանդալ է առաջացել Դիմա Բիլանի այցի պատճառով
Արխիվ 16-20Հայտնի ռուս երգիչ Դիմա Բիլանը ժամանել է վրացական Բաթում՝ ռուսական դեղագործական ընկերության կորպորատիվ երեկոյի ժամանակ ելույթ ունենալու համար: Տեղեկացնում է apsny.ge կայքը:
Ինչպես հայտնում են լրագրողները՝ երգչին հրավիրել է Johnson & Johnson ընկերությունը, միջոցառումն անցկացվել է Sheraton Batumi հյուրանոցում:
Նշվում է, որ Բիլանի այցը քաղաքական սկանդալի պատճառ է դարձել: «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության Բաթումի մասնաճյուղի ներկայացուցիչները քննադատել են Աջարիայի կառավարությանը ռուս երգչի այցի կապակցությամբ:
Կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ Բիլանը Վլադիմիր Պուտինի նախընտրական քարոզարշավի ակտիվ մասնակիցն է և աջակցում է «Կրեմլի ագրեսիվ քաղաքականությանը»:
Իշխանությունները հերքել են այս տեղեկությունը՝ հայտնելով, որ ինքնավար հանրապետության կառավարությունը ոչ մի կերպ կապված չէ այս միջոցառման հետ: Հայտնի է, որ Բաթումից Բիլանը գնացքով ուղևորվել է Թբիլիսի: