Ես սիրում եմ Պուտինին և իմ երկիրը՝ Ռուսաստանը, բայց... Եվա Ռիվաս
Արխիվ 16-20Ես սիրում եմ Ռուսաստանը, սակայն չեմ ցանկանա, որ երեխաներս այստեղ ապրեն: Այս մասին Instagram-ի իր էջում գրառում է կատարել երգչուհի Եվա Ռիվասը:
«Գիտեք, ես սիրում եմ Ռուսաստանը: Իսկապես, իմ մեջ սեր կա իմ երկրի նկատմամբ, բայց ես ՀԱՄՈԶՎԱԾ եմ, որ դա ընդամենը երկու պատճառով է՝ 1. ես այստեղ եմ ծնվել, 2. ես սիրում եմ Պուտինին (իր բնավորության և հզորության համար):
Բայց իմ՝ այստեղից հեռանալու ցանկությունն ավելի մեծ է, քան այդ «սերը»: Ամեն անգամ Ռուսաստան վերադառնալն իրեն վատ տրամադրություն, դեպրեսիա և տխրություն է պատճառում:
«Եթե ես լինեի մեկը, որն ինչ-որ տեղից եկել է այստեղ ապրելու, ապա կփախչեի այստեղից առավելագույնը կես տարուց»,- գրել է Ռիվասը: