Իրատեսական չէ, որ ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը
Արխիվ 16-20Թրամփի, Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելուց հետո, թուրք-ամերիկյան հարաբերությունները թեւակոխեցին լարվածության նոր փուլ: Չնայած երկու երկրների միջեւ ծագած տարաձայնություններին, թուրգաետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՈԶՅԱՆԸ փաստում է, որ ԱՄՆ-ն դեմ չէ, որ Թուրքիան ընդլայնի իր ազդեցությունը, այդ թվում` տարածաշրջանում: Ըստ թուրքագետի, որոշ ժամանակ անց պարզ կլինի, արդյո՞ք թուրք-ամերիկյան հարաբերությունները լարված էին, թե` ոչ:
Դիտարկմանը, թե հնարավոր է, որ ԱՄՆ-ն այս լարվածության պատկերին ճանաչի Հայոց ցեղասպանությունը, թուրքագետը փաստեց, որ եթե ԱՄՆ-ն ցանկանա ,առանց այդ լարվածությանն էլ կճանաչի Ցեղասպանությունը: Սակայն իրատեսական չէ, որ այս փուլում ԱՄՆ-ն կգնա այդ քայլին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ