«ՏՂԱՆԵՐԸ ԹԵԹԵՎ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՔԱՑԵԼ ՈՒ ԻՐԵՆՑ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ»
Արխիվ 16-20Օրերս Արմավիրի մարզում համագյուղացիների միջեւ կենցաղային հարցերի շուրջ տարաձայնությունը նախ վերածվել է վիճաբանության, ապա՝ ծեծկռտուքի: Դրանով էլ չբավարարվելով, անցել են կրակոցի: Այս մասին մեզ որոշ մանրամասներ հայտնեց Արմավիրի մարզի Արմավիր համայնքի համայնքապետ Սամվել Մարգարյանը, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը.
- Վեճը շատ պրիմիտիվ, կենցաղային հարցերի շուրջ է եղել: Բայց թե ընթացքում ինչի են տաքացել տղաները, որ բանը հասել է իրար ծեծելու ու իրար վրա զենք պահելու, կիմանան միայն երկուսով: Ես դեպքին ականատես չեմ եղել, անգամ գյուղում չեմ եղել, բայց տեղեկացա, որ տղաները, չգիտես ինչու, թեթեւ տարաձայնությունից տաքացել ու իրենց կորցրել են: Երկուսն էլ նորմալ, հանգիստ մարդիկ են: Իսկ կրակոցը հնչել է նրանցից մեկի մոտ եղած «ՄՌ-155» տիպի որսորդական հրացանից: Տուժողն այս պահին հիվանդանոցում է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ