Մոսկվայում թալանել են Ռամզան Կադիրովի օգնականին
Արխիվ 16-20Մոսկվայում թալանել են Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի օգնական, 49-ամյա Հասան Կադիրովին։ Այդ մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը։ Գործակալության տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին, երեկոյան ժամը 11-ի սահմաններում, Լենինգրադյան պողոտայում։ Հաղորդվում է, որ Տուլայի մարզի 51-ամյա բնակիչը կոտրել է Հ. Կադիրովին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի ապակին և այնտեղից հափշտակել iPhone 6 տեսակի բջջային հեռախոս, IPad և գումար։ Գողոնի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 650 հազար ռուբլի։ Գողին հայտնաբերել են առավոտ վաղ, Պետրոզավոդսկի փողոցում։ Վերջինս արդեն խոստովանել է կատարած հանցանքը։