Մենք առաջնությունը տանուլ չենք տվել.Մարսելո
Արխիվ 16-20
«Ռեալի» պաշտպան Մարսելոն խոսել է իր թիմին ուղղված քննդատության մասին Լա Լիգայի 17-րդ տուրում «Բարսելոնային» պարտվելուց հետո:
Մադրիդյան թիմը, հիշեցնենք, սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվել է «Ռեալին». «Մենք ձեզ երես ենք տվել և դուք կարծում եք, որ «Ռեալը» միշտ պետք է հաղթի: Սա սպորտ է. երբեմն դու հաղթում ես, երբեմն պարտվում: Լա լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է, այստեղ շատ դժվար է հաղթելը: Ահա և վերջ: Բայց առաջնությունը մենք տանուլ չենք տվել: Ես հավատում եմ ոչ թե հրաշքին, այլ` քրտնաջան աշխատանքին: Եթե «Բարսելոնայի» հետ դժվար է 11 ֆուտբոլիստներով խաղալը, պատկերացրեք, թե որքան դժվար է 10 հոգով խաղալը»,- Մարսելոյի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 14 միավորով շրջանցում է «Ռեալին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: