«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է 710 կգ քաշով ծովամթերքի ներմուծումը ՀՀ
Արխիվ 16-20Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը «Վնուկովո» օդանավակայանում արգելել է ձևակերպել Հայաստանի Հանրապետություն ուղարկելու համար նախատեսված 710 կիլոգրամ սառեցված ձկան և ծովամթերքի երկու խմբաքանակը, տեղեկացնում է «Մոսկվա» գործակալությունը:
Նշվում է, որ ստուգումների ժամանակ պարզվել է, որ ծովամթերքի մի մասի համար անհրաժեշտ ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը բացակայում են:
Հայտնաբերված խախտումներից հետո բեռնումն արգելվել է: