Բժիշկ, ես վախենում եմ մեռնելուց: Ասա՛ ինձ, ի՞նչ կա մահվան այն կողմում... առակ
Արխիվ 16-20իվանդը շրջվեց դեպի բժիշկը, մինչ վերջինս պատրաստվում էր հեռանալ զննման սենյակից, և ասաց.
- Բժիշկ, ես վախենում եմ մեռնելուց: Ասա՛ ինձ, ի՞նչ կա մահվան այն կողմում:
Բժիշկը հանդարտ պատասխանեց.
- Չգիտեմ:
- Չգիտե՞ք: Չէ՞ որ դուք քրիստոնյա եք, դուք պե՛տք է իմանաք, թե ինչ կա մյուս կողմում:
qahana.am
Բժիշկը բռնել էր դռան բռնակը, երբ դռան մյուս կողմից ճանկռտոցի և նվնվոցի ձայն լսվեց: Դռան բացվելուն պես մի շնիկ ներս ցատկեց ու խանդավառությամբ վազեց դեպի բժիշկը:
Դառնալով հիվանդին` բժիշկն ասաց.
- Տեսա՞ր իմ շնիկին: Նա երբեք այս սենյակում չէր եղել,
չգիտեր` ներսում ինչ կա: Նա գիտեր միայն մեկ բան. որ իր տերն այստեղ է, և երբ դուռը բացվեց, նա առանց վախենալու ներս ցատկեց:
Ես շատ քիչ բան գիտեմ այն մասին, թե ինչ կա մահվան այն կողմում, բայց մեկ բանում վստահ եմ.
Ես գիտեմ, որ իմ Տերն է այնտեղ, իսկ դա ինձ բավարար է: