Իրանական արժանահավատ աղբյուրները դեռ չեն հաստատում Իսրայելի կողմից Իրանին հարվածելու փաստը Ամերիկացի պաշտոնյան ABC News-ին ասել է, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանի թիրախին Իրանի Սպահան քաղաքի մոտակայքում պայթյուններ են «Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա Հակոբյան Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Երեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել Թեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին Նիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan Times Վարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարել Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում է

«Ինչից խռով եք, ինձ էլ է տանջում, բայց Արարատից խռով չմնաք»

Արխիվ 16-20

Շուրջ 40 տարի Ֆրանսիայի հայաշատ Մարսել քաղաքում գործող Խաչատուր Աբովյան դպրոցը, ուր վերջին տարիներին հայ փոքրիկներին դասը մատուցվում է արեւելահայերենով` հայաստանյան հայերենով, վերջերս տոնեց իր հոբելյանը: 
Այդ մասին «Իրավունքին» տեղեկացրեց 40-ամյա դպրոցի հոգաբարձուների խորհրդի արդեն 4-րդ նախագահ ԿԱՐԵՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ, որը նշեց` իր նախագահ ընտրվելուց հետո դժվարությամբ, բայց հաղթահարելով շատ բարդություններ` կարողացել է հասնել նրան, որ դպրոցում դասավանդվի արեւելահայերենով` հայաստանյան հայերենով. «Կարողացա իմ խորհրդի անդամներին վստահեցնել, որ դա է ճիշտը»,- շեշտեց զրուցակիցն ու վստահեցրեց, որ տարիներ շարունակ դպրոցում դասավանդել են հայ համայնքի բազմաթիվ պատկառելի ներկայացուցիչներ: Անդրադառնալով հոբելյանին` վերջինս տեղեկացրեց, որ մատուցվել է սուրբ պատարագ, հետո հոգեհանգստյան արարողություն` դպրոցի ստեղծմանը եւ զարգացմանը օժանդակած բոլոր հանգուցյալների հիշատակին, ապա տեղի են ունեցել պարգեւատրման արարողություններ:

- Պատարագ մատուցվեց Մարսելի Սրբոց Թարգմանչած եկեղեցում` Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ, բարեշնորհ տեր Վահան Եպիսկոպոս Հովհաննիսյանի կողմից: Անմիջապես ավարտին Ֆրանսիայի առաջնորդը առաջնորդարանի «Վարդան Մամիկոնյան» շքանշանով պարգեւատրեց դպրոցի կյանքում մեծ դեր ունեցած վաստակաշատ անձանց` Ռոբերտ Տորլիգյան, Ելիզաբեթ Գարաբեդյան, Էլիան Գարգիլո Կազանջյան եւ Անահիտ Ստեփանյանին: Ի դեպ, դպրոցը հիմնադրվել է Ցեղասպանությունից մազապուրծ եղածների երեխաների կողմից ու պատարագից հետո չորս սերնդի ներկայացուցիչներով` ծաղկեպսակ դրեցինք եկեղեցու տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանին` մեդալակիր Անահիտ Ստեփանյանը, ես` դպրոցի ներկա նախագահս եւ երկու  ուսանող` ամենափոքրիկ եւ միջին դասարաններից` ցույց տալու, որ Հայոց ցեղասպանությունից հետո Մարսելում գոյություն ունի 4 սերունդ, որը խոսում է հայոց լեզվով: Այդ օրը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից դպրոցի 4 հիմնադիրներ՝ Ռոբերտ Տորլիգյանը, Ելիզաբեթ Գարաբեդյանը, Էլիան Գարգիլո Կազանջյանը և Տիրան Գարաբեդյանը եւս պարգեւատրվեցին «Մայրենիի դեսպան» շքանշաններով, որը նախարարի անունից հանձնեց վաստակաշատ հայագետ Ռոբերտ Տեր-Մերգելյանը: Հոբելյանական երեկոյին ներկա էին նաեւ Ֆրանսիայի Հայկական բարեգործական ընդհանուր միության նախկին նախագահ Ռոշե Կույումջյանն իր տիկնոջ եւ ՀԲԸՄ-ի ներկայիս նախագահ` Անրի Վերնոյի որդի Պատրիկ Մալաքյանը, հայ եկեղեցու հոգեւորականներ, հայ համայնքի բազմաթիվ կազմակերպությունների նախագահներ, ինչպես նաեւ Էվերեստը բարձրացած, հայ էքստրիմ սպորտի վաստակավոր սպորտսմեն Արա Խաչատուրյանը եւ այլ վաստակաշատ հայ անձինք: 

«ՈՐՊԵՍԶԻ ԴԱԴԱՐԻ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍՊԻՏԱԿ ԱՎԱՐԱՅՐԸ»

- Կարեն, օտարության մեջ ինչպե՞ս եք կարողանում պահպանել հայոց լեզուն, ավելին` հայաստանյան հայերենը, որը չի հաջողվում Սփյուռքում շատ հայկական դպրոցների ղեկավարների:
- Վերհիշենք Վռամշապուհի, Սահակ Պարթեւի եւ Մեսրոպ Մաշտոցի գործը, որ իրենց գործունեությամբ կարողացան 387 թվականի մասնատված Հայաստանը` կիսված Բյուզանդիայի եւ Պարսկաստանի միջեւ, մեր լեզվի միջոցով ժամանակի ընթացքում միրավորել, որպեսզի ժողովուրդը չձուլվի: Հոբելյանին իմ զեկույցով անդրադարձա դրան, որպեսզի դադարի Ֆրանսիայում գոյություն ունեցող սպիտակ Ավարայրը: Երբ հայերը մուսուլմանական պետություններում են, հայապահպանությունը եւ քրիստոնեությունը հիմնարար դրույթների վրա են, քանի որ ազգը, որի մեջ գտնվում են, այլ կրոնի է պատկանում: Իսկ եվրոպական պետություններում, որտեղ ավելի շատ քրիստոնյա են, հայերը գնում են ձուլման, ինչն էլ ես անվանում եմ սպիտակ Ավարայր: Դրա դեմն առնելու միակ միջոցը մեր դպրոցն է: 2-րդ կարեւորագույն օղակը. Հայաստան-Սփյուռք աներեւոյթ կամուրջն է, որին նախորդում է ամենակարեւոր աներեւույթ կամուրջը` լեզուն, որի միջոցով նաեւ կրոնը: 3-րդ կարեւոր կետը Հայաստանից նոր արտագաղթած հայերի հիմնախնդիրն է` սոցիալական խնդիրներից ելնելով` նրանք ապրում են Մարսելի ամենավատ թաղամասերում` մուսուլմանների թիրախում, որտեղ հայ երեխաները արաբացված ֆրանսերենի մշակույթի զոհ են դառնում: Այս դեպքում եւս մեր դպրոցը եւ հայկական եկեղեցին փրկություն է, որտեղ ցույց կտանք, որ հայ ազգը, հայոց լեզուն ու հայոց պատմությունն ավելի արժեքավոր է: Միեւնույն ժամանակ, հայերենին զուգահեռ, նրանց սովորեցնում ենք ֆրանսերեն, որպեսզի եթե մնալու են` արագ ոտքի կանգնեն, իսկ որքան արագ ոտքի կանգնեն, այնքան նրանց ընտանիքը կուժեղանա, դրանով նաեւ մեր համայնքը, հետեւաբար նաեւ Հայաստանը կուժեղանա: Մի ուժեղ հայ` Ֆրանսիայում` մի ընտանիք ուժեղանում է Հայաստանում: 

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՃԵԼԻ ՉԵՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ»

- Մարսելի քաղաքային իշխանություններն ինչպե՞ս են ընդունում այդ փաստը:
- Նրանք պայքար ունեն համայնքային իրավիճակներին, ընդունում են մեկ պետություն, մեկ ժողովուրդ կարգախոսը եւ համայնքային գաղափարախոսությունները հաճելի չեն Ֆրանսիայում: Բայց փորձում ենք մեր գործունեությամբ պահպանել Ֆրանսիայում գտնվող հայերի լեզուն, պահպանել եւ արժեւորել նրանց արժեքները, որպեսզի կարողանան իրենց համար դառնալ ապագայի հզոր ուժ: Ինչպես նաեւ նոր եկած հայերին սովորեցնել ֆրանսերեն, որպեսզի կարողանան արագ ինտեգրվել: Սրանք հանգամանքներ են, որ մեր տարածքային ապակենտրոնացված իշխանությունները լավ են վերաբերվում եւ ջատագովում են: 
- Խաչատուր Աբովյանի դպրոցում հայերի կողմից պահանջարկը շա՞տ է:
- Այո, պահանջարկ կա: Պատկերացրեք, երբ  2005- ին ընդունվեցի դպրոցի հոգաբարձուների խորհրդում, որպես անդամ , ունեինք ընդամենը տասը երեխա, իմ նախագահության իրականացրած քաղաքականության արդյունքում միայն երեխաների քանակը դարձավ 54։ Ի դեպ, որոշել ենք, որ հայոց լեզվի, հայ քաղաքակրթության, հայ մշակույթի եւ կրոնի ուսուցանումը ամբողջապես անվճար լինի: Պետք է օգնենք, պայքարենք, գտնենք լուծումներ, որպեսզի ցանկացած հայ երեխա կամ ծնող, ով ցանկություն ունի, որ իր երեխան վերադառնա իր արմատներին, քաջալերենք եւ օգտակար լինենք: 

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿՊԱՏՎԻՐԵՆ ԱՌԱՋԻՆԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՏԵՏՐԱԿՆԵՐ

- Կարեն, իսկ դպրոցի համար գրականությունն ինչպե՞ս եք ապահովում, այդ հարցն ինչպե՞ս է լուծվում, Հայաստանի՞ց է գալիս:
- Անկեղծ, երբեւիցե Հայաստանից գիրք չեմ ստացել, բայց Սփյուռքի նախարարությունում Եվրոպայի վարչության ակտիվ աշխատակիցները, բավականին շատ են առաջարկում գրքեր: Քանի որ մենք ունենք բյուջե, չեմ ուզում, որ Հայաստանի Հանրապետությունը եւս բյուջե ծախսի մեզ համար: Բայց այս տարի կփորձեմ Հայաստանից պատվիրել առաջին դասարանցիների տետրակներ եւ մեր դպրոցի աշակերտներին էլ ապահովել այդ տետրակներով, որպեսզի Հայաստանի եւ Մարսելի առաջին դասարանցիները լինեն նույն մակարդակի վրա: Ճիշտ է, մեզ մոտ մեկօրյա է դպրոցը, բայց դա բավական է, որպեսզի մեկ օրում սովորեն Հայաստանի մեկ շաբաթվա սովորած հայոց լեզուն: 

«ԱՐՏԱԳԱՂԹԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՖՐԱՆՍԻԱՆ ՉՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՈՐՊԵՍ ԷԼԴՈՐԱԴՈ»

- Վերջին տարիներին հայերը հիմնականում արտագաղթում են Ֆրանսիա, ի՞նչ կա այդտեղ, որ նրանց հայրենիքից կտրում է:
- Ամեն ժողովին ես ծնողներին ասում եմ` այո, մեր հայրենակիցներից շատերն այստեղ են, ու պետք է իրենց ամեն գնով օգնել: Բայց նրանց խնդրել եմ, որ Ֆրանսիան չներկայացնեն որպես Էլդորադո, այլ ասեն իրականությունը, ինչը տեղի է ունենում այստեղ` ինչ դժվարություններ են ապրում, զգում, որպեսզի այն ռեալ ազդեցություն ունենա Հայաստանի արտագաղթի վրա: Այսինքն` չգովազդել արտակարգ ձեւով, որպեսզի մարդիկ Հայաստանում զրկվեն իրենց փոքր ունեցվածից, արտագաղթեն ու այստեղ ունենան ոչինչ: Ինչից  խռովեք, ինձ էլ է տանջում,  բայց Հայաստանից, մեր լուսնից, մեր արեւից, մեր Արարատից խռով չմնաք: Համենայնդեպս, փորձում եմ ամեն կերպով սիրել տալ Հայաստանը, մեր լեզուն մեր կրոնը, մեր ժողովրդի պատմությունը` ամենափոքրիկ տարիքից սկսած, բայց նաեւ ամեն գնով կանխել ամենակարեւորը` արտագաղթը, որովհետեւ թոթոփված Հայաստանը կդառնա սպիտակ Ավարայր:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ



Իրանական արժանահավատ աղբյուրները դեռ չեն հաստատում Իսրայելի կողմից Իրանին հարվածելու փաստըԱմերիկացի պաշտոնյան ABC News-ին ասել է, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանի թիրախինԻրանի Սպահան քաղաքի մոտակայքում պայթյուններ են«Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա ՀակոբյանԼուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մխիթարյանը միլանյան դերբիում կապահովի «Ինտերի» վաղաժամ չեմպիոնությունը. La Gazzetta dello Sport Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս ՂազարյանինԵրեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվելԹեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինՆիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan TimesՎարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարելՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում էՓաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ ԱղազարյանՂարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՍա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ականԱնցավ բաժանման 3 կանոն«Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասինՀայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներումՄի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. ԻսրայելյանԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող «Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասովԿենդանակերպի նշաններ, որոնց համար ապրիլի վերջը ճակատագրական է լինելուԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներՌաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի ՉուԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՆման դեպք չի կարա տեղի ունենա. Երևանի ոստիկանապետը՝ Վարդանյանի խոշտանգման մասինՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱՀԱՍԱՐՍՈՒՌ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Վարդենիսում տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13-ամյա արցախցի աղջկաԱրևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. ԶախարովաԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ ՇիֆԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին կտրվի լրավճար. Նրանց վարձատրությունը մի փոքր կբարձրանաԿառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնումՑուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ)Խորը խնդիրներ եմ տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում․ ՓաշինյանՈստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես, չխանգարես աշխատանքին, ձայնս դրանից էլ բարձր էԿիստա, գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի հեշտացված ռեժիմով. Սուրեն ՊապիկյանՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. ՄարուքյանԱյստեղ պայքար է, որ հողերը չհանձնվեն․ քաղաքացիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինԽաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին. Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբԿառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 42-ը չի զեկուցվում (ուղիղ)Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումըՏավուշում հարցերը պիտի լուծենք, եթե չէ` տարածաշրջանային պայթյուն ա լինելու. Փաշինյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода