Դոն Պիպոն եւ Օռնելա Մուտին պարում են Արմենչիկի «Ջանս» երգի տակ (Տեսանյութ)
Արխիվ 16-20Դեռեւս 1994 թվականին «Class» պարբերականի կողմից «Աշխարհի ամենագեղեցիկ կինը» ճանաչված իտալացի դերասանուհի ՕՌՆԵԼԱ ՄՈՒՏԻՆ պարզվում է՝ այս օրերին լինելով Երեւանում՝ հասցրել է ոչ միայն մասնակցել այնպիսի նշանավոր միջոցառումների, ինչպիսին «Հայաստան-Սփյուռք» համահայկական համաժողովի տոնական համերգն էր, այլ նաեւ մի լավ քեֆ է արել հայկական ռեստորաններից մեկում:
Աշխարհահռչակ դերասանուհու դուստրը՝ ՆԱԻՔ ՌԻՎԵԼԻՆ Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ մայրը ո՛չ ավել, ո՛չ պակաս երգիչ Արմենչիկի «Ջանս» երգի տակ պարում է Դոն Պիպոյի՝ Հռոմում բնակվող հայտնի գործարար ԱՐԹՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ, որն էլ հոգացել է Օ. Մուտիի երեւանյան այցի հետ կապված ծախսերը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ