Հռոմի Պապը կմեկնի է Կոլումբիա
Արխիվ 16-20Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը սեպտեմբերի 6-ին կմեկնի Կոլումբիա՝ Լատինական Ամերիկայի ամենաերկարատեւ հակամարտության վերքերն ամոքելու փորձ կատարելու համար, որի մասին որոշումն ամրապնդվել է Կոլումբիայի Ազգային ազատագրական բանակի՝ ELN–ի ապստամբների հետ հրադադարի նոր համաձայնագրով։
AP–ի փոխանցմամբ՝ 5-օրյա այցի շրջանակում ակնկալվում է, որ պոնտիֆիկոսը կոլումբիացի առաջնորդներին կոչ կանի պայքարել սոցիալական եւ տնեսական անհավասարության դեմ, որը սնուցել են զինված հակամարտության 50 տարիները։
Կոլումբիացիներին հղած տեսաուղերձում Հռոմի Պապը նշել է, որ մեկնում է Կոլումբիա որպես հույսի եւ խաղաղության ուխտավոր, փոխանցում է Վատիկանի ռադիոն։ Մեջբերելով այցելության նշանաբանը՝ «Անենք առաջին քայլը»՝ Ֆրանցիսկոս Պապը կոչ է անում եղբայրության կամուրջներ կառուցել եւ խաղաղության ուղիներ գծել։ «Կոլումբիան խաղաղություն է փնտրում եւ արդեն երկար ժամանակ տքնում է այն ձեռք բերելու համար։ Խաղաղությունը պետք է լինի կայուն եւ ամուր։ Միայն այդպես մենք կարող ենք միմյանց վերաբերվել որպես եղբայրների, այլ ոչ թե թշնամիների։ Խաղաղությունը մեզ հիշեցնում է, որ մենք բոլորս նույն Երկնային հոր զավակներն ենք, ով սիրում է մեզ եւ ուժեղացնում»,– ասված է Պապի ուղերձում։